«Սա իմ ամենաբարդ չեմպիոնությունն էր». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայում հաղթելու մասին:
«Մենք պետք է շնորհավորենք «Լիվերպուլին» և շնորհակալություն հայտնենք նրանց: Նրանք անընդհատ ճնշում էին մեզ և ստիպում բարձրացնել մեր նշաձողը:
Սա անհավատալի է, 98 միավոր հաղթանակ առաջնությունում: Մենք նախորդ մրցաշրջանից ավելի բարձր չափանիշեր ենք սահմանել, և «Լիվերպուլն» օգնեց մեզ: Մենք հաղթեցինք տիտղոսը, մենք ստիպված էինք 14 հանդիպում անընդմեջ հաղթել: Մենք չէինք կարող կորցնել անգամ մեկ միավոր:
Սա իմ ամենաբարդ չեմպիոնությունն էր: Ամենաբարդն էր ողջ կարիերայիս ընթացքում»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան