
«Ես կայացրել եմ որոշում և մի քանի շաբաթ առաջ հայտնել եմ ակումբին». Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը նորից շոշափել է ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցը:
«Ես կայացրել եմ որոշում, և այն միայն ինձ համար չէ: Մենք պետք է խաղանք Եվրոպայի լիգայի եզրափակչում, իսկ հետո կտեսնենք:
Ես նախկինի նման սպասում եմ, ինչպես և դուք: Ինձ երբեք չի շեղել տեղի ունեցողը: Երբ դու դաշտում ես, փորձում ես կենտրոնանալ գնդակի վրա: Երբ ես դաշտում եմ, պարզապես փորձում եմ ցույց տալ իմ լավագույն խաղը: Ես չեմ մտածում իմ իրավիճակի կամ ակումբի իրավիճակի մասին: Պարզապես փորձում եմ հաղթել խաղերը»,- Ազարին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը