Պորոշենկոն շահագրգռված է, որ Զելենսկու երդման արարողությունը հնարավորինս շուտ տեղի ունենա
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն շահագրգռված է, որ ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդման արարողությունը հնարավորինս շուտ տեղի ունենա: Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին նա ասել է լրագրողներին Բրյուսելում:
«Այսօր գնդակը խորհրդարանի դաշտում է, և ես շահագրգռված եմ, որ խորհրդարանը, որքան հնարավոր է շուտ, որոշի երդման արարողության օրը»,-ասել է Պորոշենկոն:
Նա նշել է, որ որոշում կկայացնի Գերագույն ռադան: Նրա կարծիքով՝ այդ որոշումը չպետք է լինի օրենքի սահմաններից դուրս: