ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը
ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ինչպես հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանիիշխանությունները նշել են, որ վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չենպատրաստվում օգտագործել նոր վարկային միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:
ՎՄ-ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականությանամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը,մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների ևսոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիսժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆդոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս): Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:
Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի, ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելուջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝մասնավորապես կառավարման և գործարար միջավայրի բարելավմանը:
Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ-տնօրենի տեղակալ և Նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսականկայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքայինբարեփոխումներ իրականացնելու գործում: Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքըսկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնում է կայուն, իսկ միջազգայինպահուստները գնահատվում են համարժեք: Այնուամենայնիվ, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված և ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելովանհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը և կառավարումը, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար: Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն և ներառականտնտեսության անցնելու խնդրի իրագործմանը: ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերիցապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքներիև սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք էուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղվածմիջոցառումներով: Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկայինքաղաքականության արդյունավետությունը կբարձրանա և գնաճը կվերադարձվի միջնաժամկետ նպատակին: Միջոցներ կձեռնարկվեն նաև ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալի շուկաները է՛լ ավելիզարգացնելու և ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ: Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռականիրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնել մասնավորհատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու և դիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավման և աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»:
Չնայած աստիճանական բարելավմանը՝ աղքատությունը և գործազրկությունը համեմատաբար բարձր են մնում, ինչը արտագաղթի է հանգեցնում և կրճատում աշխատուժը: Այս պայմաններում, 2018 թ. խաղաղ քաղաքական անցումից հետո իշխանության եկած նորաստեղծ կառավարությունը 2019 թ. փետրվարին մեկնարկեց հնգամյա տնտեսական ծրագիր: Այս վճռական պահը Հայաստանի համար նոր հնարավորություն էր ստեղծում օլիգարխիկ տնտեսական համակարգի և կոռուպցիայիդեմ պայքարելու համար:
Կառավարության ծրագիրը կենտրոնացած է կառուցվածքային բարեփոխումները շարունակելու վրա՝ լայնահենք ներառական աճ գեներացնելու և մակրոտնտեսական կայունությունըպահպանելու համար: Այս ծրագրի իրականացումն ապահովելու համար իշխանությունները դիմել են Հիմնադրամ՝ Վարկային Միջոց ստանալու խնդրանքով: Ծրագրի ամփոփում Կառավարության 2019-23 թթ. ծրագիրը, ինչի իրականացման համար առկա է ՎՄ-ի օժանդակությունը, նպատակունի պահպանել մակրոտնտեսական կայունությունը և խթանել ավելի բարձր և ընդգրկուն տնտեսական աճ: Այնհիմնված է չորս հենասյուների վրա. 1) պարտքի կայունության ապահովման համար ֆիսկալ կանոնով հարկաբյուջետային քաղաքականության խարսխում և գերակա (սոցիալական և կապիտալ) ծախսերի համարնպաստավոր միջավայրի ստեղծում, 2) դրամավարկային քաղաքականության շրջանակի հետագա ամրապնդումև փոխարժեքի ճկուն համակարգի ապահովում, 3) ֆինանսական համակարգի պաշտպանություն և ֆինանսականմիջոցների հասանելիության բարելավում, և 4) կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթի իրականացում՝ նորովի շեշտադրելով ներառականության և կառավարման խնդիրների կարևորությունը: Բյուջեի համախմբման համար բարենպաստ աճի խթանում. Նոր ՎՄ-ն նեցուկ կլինի իշխանությունների՝բյուջեի համախմբման խելամիտ և ֆիսկալ կանոնով առաջնորդվող ծրագրին՝ կառավարության պարտքըմիջնաժամկետում ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելի ցածր մակարդակի բերելու համար: Դա կուղեկցվի եկամուտներիհամախմբմանն ուղղված ուժեղ ջանքերով, որը հարկավոր միջավայր կստեղծի աճին նպաստողենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար:
Բացի այդ, իշխանությունների հարկային բարեփոխումների ծրագրերը կուղեկցվեն ակնկալվող եկամտային թերհավաքագրումների ազդեցությունը չեզոքացնող տոկուն միջոցառումներ ձեռնարկելով և հարկային համակարգն առավել առաջադեմ դարձնելուն զուգընթաց՝ չունևոր խավի համար ավելի նպատակային քաղաքականություն իրականացնելով: Միևնույն ժամանակ, կառուցվածքային հարկաբյուջետային բարեփոխումները նպատակ ունեն ամրապնդել պետական ֆինանսական կառավարումը՝ ֆիսկալ կարգապահության ամրապնդումը և էական ծախսումները, այդ թվում՝օտարերկրյա ֆինանսավորվող կապիտալ ծախսերը պաշտպանելու համար: Տոկունության ավելացում և ֆինանսական հատվածի խորացում.
Ելնելով ՀՀ Ֆինանսական հատվածի 2018 թ. գնահատման ծրագրի տրամաբանությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը նպատակ ունի 1) պահպանելֆինանսական կայունությունը` բարելավելով ռիսկի վրա հիմնված վերահսկողության քաղաքականությունը, 2) ուժգնացնել մակրոպրուդենցիալ միջոցառումները՝ դոլարայնացման բարձր մակարդակի պայմաններում, 3)բարձրացնել բանկերի արտարժութային իրացվելիության թափարգելները (բուֆերներ), և 4) շարունակելզարգացնել կապիտալի շուկան՝ երկարաժամկետ ներքին կապիտալի աճող առաջարկը մոբիլիզացնելու և դրանով իսկ տնտեսական զարգացումները ֆինանսավորելու և այն դեպի տնտեսություն մղելու համար: Կառուցվածքային բարեփոխումների աշխուժացում. Նոր ծրագիրը նպատակ ունի օգնելիշխանություններին 1) ուժեղացնելու կառավարումը և հաստատությունները, ինչը վաղեմի խնդիր է, 2)բարելավելու գործարար միջավայրը՝ ներդրումների ներգրավման առավել ներառական ու երկարատև աճիհամար, և 3) բարելավել սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերը` բնակչության առավել խոցելի շերտերի համար ավելի լավ կրթություն և առողջապահական ծառայություններ մատուցելու համար:
Աղյուսակ 1. Հայաստան. տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ, 2016-23 | ||||||||
2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 | 2023 | |
Փաստ. | Փաստ. | Փաստ. | Կանխատես. | |||||
Ազգային եկամուտ և գներ | ||||||||
Իրական ՀՆԱ (տոկոս. փոփոխ.) | 0.2 | 7.5 | 5.2 | 4.6 | 4.5 | 4.5 | 4.5 | 4.5 |
Վերջնական սպառման ծախսեր. Նպաստումը աճին | -0.9 | 7.4 | 2.7 | 3.3 | 3.4 | 2.7 | 3.5 | 2.1 |
Համախառն հիմնական կապիտալի ձևավորում.Նպաստումը աճին | -2.4 | 1.5 | 0.8 | 6.8 | 4.6 | 5.0 | 4.2 | 3.1 |
Փոփոխություն պաշարներում. Նպաստումը աճին | 0.7 | 1.1 | 4.0 | -4.6 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 |
Ապրանքների և ծառայությունների զուտ արտահանում. Նպաստումը աճին | 3.1 | -1.2 | -1.8 | -1.2 | -3.4 | -3.1 | -3.2 | -0.6 |
Համախառն ներքին արդյունք (մլրդ դրամ) | 5,067 | 5,569 | 6,003 | 6,549 | 7,102 | 7,745 | 8,437 | 9,169 |
Համախառն ներքին արդյունք՝ մեկ շնչին ընկնող(ԱՄՆ դոլարով) | 3,524 | 3,872 | 4,186 | 4,533 | 4,764 | 5,068 | 5,386 | 5,710 |
ՍԳԻ (ժամ-շրջանի միջին, տոկոս. փոփոխ.) | -1.4 | 1.0 | 2.5 | 2.1 | 3.0 | 3.7 | 4.0 | 4.1 |
ՍԳԻ (ժամ-շրջանի վերջ, տոկոս. փոփոխ.) | -1.1 | 2.6 | 1.8 | 2.5 | 3.3 | 3.8 | 4.1 | 4.3 |
ՀՆԱ դեֆլյատոր (տոկոս. փոփոխ.) | 0.3 | 2.2 | 2.5 | 4.3 | 3.8 | 4.4 | 4.2 | 4.0 |
Գործազրկ. մակարդակ (տոկոս) | 20.2 | 18.6 | 18.1 | 17.9 | 17.7 | 17.8 | 17.7 | 17.6 |
Ներդրումներ և խնայողություն (ՀՆԱ-ի տոկոս) | ||||||||
Ներդրումներ | 18.0 | 19.0 | 22.4 | 23.6 | 24.1 | 24.4 | 24.9 | 25.6 |
Ազգային խնայողություններ | 15.8 | 16.6 | 13.3 | 16.3 | 16.8 | 17.5 | 18.4 | 19.4 |
Փող և վարկ (ժամ-շրջանի վերջ) | ||||||||
Պահուստային փող (տոկոս. փոփոխ.) | 13.1 | -1.0 | 17.8 | 9.0 | 9.5 | 8.5 | 8.5 | 8.5 |
Դրամական զանգված (տոկոս. փոփոխ.) | 16.6 | 17.7 | 8.1 | 7.0 | 9.5 | 8.5 | 8.5 | 8.5 |
Մասնավոր հատվածի վարկ. աճ (տոկոս. փոփոխ.) | 14.4 | 16.9 | 16.4 | 16.0 | 15.5 | 13.0 | 12.5 | 11.0 |
Կառավարության գործառնություններ (ՀՆԱ-ի տոկոս) | ||||||||
Եկամուտ և դրամաշնորհ | 21.4 | 21.2 | 21.7 | 22.6 | 22.8 | 22.8 | 22.9 | 23.2 |
որից՝ հարկային եկամուտ | 20.1 | 20.2 | 20.6 | 21.0 | 21.3 | 21.5 | 21.7 | 21.9 |
Ծախսեր | 27.0 | 26.0 | 23.5 | 25.2 | 24.9 | 24.7 | 24.7 | 25.0 |
Ընդհանուր հաշվեկշիռ՝ կանխիկ հիմքով | -5.6 | -4.8 | -1.8 | -2.5 | -2.1 | -1.9 | -1.8 | -1.8 |
Պետական և պետականորեն երաշխավորված (ՊՊԵ) պարտք | 56.7 | 58.9 | 55.8 | 54.6 | 53.7 | 52.3 | 51.1 | 50.1 |
Կառավարության ՊՊԵ պարտք (տոկոս) | 52.0 | 53.7 | 51.4 | 51.0 | 50.8 | 50.2 | 49.5 | 49.0 |
Արտարժութային պարտքի մասնաբաժին (տոկոս) | 80.9 | 81.1 | 77.5 | 77.6 | 76.5 | 75.4 | 73.9 | 74.3 |
Արտաքին հատված | ||||||||
Ապրանքների և ծառայությունների արտահանում (մլն ԱՄՆ դոլար) | 3,500 | 4,307 | 4,669 | 5,074 | 5,361 | 5,744 | 6,137 | 6,625 |
Ապրանքների և ծառայությունների ներմուծում (մլն ԱՄՆ դոլար) | -4,516 | -5,710 | -6,583 | -7,132 | -7,467 | -7,892 | -8,371 | -8,875 |
Ապրանքների և ծառայությունների արտահանում(տոկոս. փոփոխ.) | 11.6 | 23.0 | 8.4 | 8.7 | 5.7 | 7.2 | 6.8 | 7.9 |
Ապրանքների և ծառայությունների ներմուծում(տոկոս. փոփոխ.) | 2.2 | 26.4 | 15.3 | 8.3 | 4.7 | 5.7 | 6.1 | 6.0 |
Ընթացիկ հաշվի մնացորդ (ՀՆԱ-ի տոկոս) | -2.3 | -2.4 | -9.1 | -7.3 | -7.3 | -6.9 | -6.5 | -6.2 |
ՕՈւՆ (զուտ, մլն ԱՄՆ դոլար) | 272 | 228 | 266 | 296 | 318 | 346 | 376 | 407 |
Համախառն միջ. պահուստներ (մլն ԱՄՆ դոլար) | 2,204 | 2,314 | 2,249 | 2,284 | 2,373 | 2,418 | 2,468 | 2,633 |
Ներմուծման ծածկույթ 1/ | 4.6 | 4.2 | 3.8 | 3.7 | 3.8 | 3.5 | 3.3 | 3.4 |
Ժամ-շրջանի վերջի փոխարժեք (ՀՀ դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց) | 484 | 484 | 484 | … | … | … | … | … |
Միջին փոխարժեք (ՀՀ դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց) | 480 | 483 | 483 | … | … | … | … | … |
Աղբյուրներ՝ ՀՀ իշխանություններ և ԱՄՀ գնահատումներ ու կանխատեսումներ: | ||||||||
1/ Համախառն միջազգային պահուստներ՝ ըստ ապրանքների և ծառայությունների ներմուծման հաջորդ տարվա ամիսների, ներառյալ՝ ՓՀԻ պաշարները: |