2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:
2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Մայիսի 14-ին 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
«Ցավոք, ես չեմ տեսնում այլ հեռանկար, երբ իրենք՝ կողմերը, փակուղային կեցվածքով են մտնում բանակցային գործընթաց, այսինքն՝ չկան այլ դիրքորոշումներ, որոնք կփոխեն կարգավորման գործընթացի տասնամյակներ շարունակվող հունը։ Եթե դա չկա, վտանգներն էլ նույնն են ըստ էության»։
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում, բարերարությամբ Գեղարքունիք գյուղի նախկին բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունում գործարարությամբ զբաղվող Էդիկ Առաքելյանի, քանդակագործությամբ Հակոբ Հակոբյանի ու վարպետությամբ Վանիկ Գրիգորյանի, հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հուշարձանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սուրայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասասի հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող հարցերի և ծրագրերի քննարկմանը։
Իրանի քաղաքացուհուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը մայիսի 14-ին ընդունել է ՌԴ Դաշնային խորհրդի (ԴԽ) պատվիրակությանը՝ ԴԽ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 14-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում են Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները գողության դեպքեր են բացահայտել
Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ:
Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, ապա Ադրբեջանի փոխնախագահն ու պաշտպանության նախարարն Ալիևը հետ «կարող են հասնել Երևան և Հանրապետության հրապարկում ծնկի իջնել հայ ժողովրդի առջև՝ տարիներ շարունակ իրենց կատարած հանցագործությունների համար»։ Այլ կարգավիճակով, նրանք չեն կարող հայտնվել Հայաստանում։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության մայիսի 14-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն։
Կորեայի Հանրապետության քաղաքացիների կեսից ավելին պաշտպանում է Փհենյանի հետ երկխոսության շարունակումը:
ՀՀ զինված ուժերում մայիսի 14-ին դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել:
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը դեռևս ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Մեզ լավություն չի արվել, բայց մենք այդ ձևակերպումները կարողացել ենք ստանալ այդ համաձայնագրում։ Եվրոպացիները չմտածեն և չեն էլ մտածել, որ մեզ լավություն են արել»։
Հիբրիդային սպառնալիքներին եւ ապատեղեկատվությանը հակազդելը կլինի Եվրամիությունում Ֆինլանդիայի նախագահության գերակայություններից մեկը, որը Ռումինիայից նրան կանցնի հուլիսին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Նույն օրը Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:
Մայիսի 14-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պապուա-Նոր Գվինեա կղզի-պետության ափերի մոտ:
Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի աջակցման ծրագրի «Տարվա գործարքը 2018 – Կանաչ առևտուր» մրցանակին՝ Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանն աջակցելու համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին, Սարաևոյում՝ ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես համաժողովի ընթացքում:
«Պետք է ներդրողն իմանա, որ գումար է դնում արևային էներգետիկայի ոլորտում, և այդ գումարը այս սակագնի, ազատության այս ռեժիմում և հարկային այս օրենսդրության պայմաններում հետ կստանա 7 տարի հետո, և շահույթը կդառնա ընկերությանը»:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը, որը մի քանի ամիս կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ մարդու նկատմամբ հաշմանդամության սահմանման գործընթացի վերաբերյալ։
«Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքույկը մեծ աղմուկ բարձրացրեց և՛շարքային քաղաքացիների, և՛ մասնագետների շրջանում։ Արդյո՞ք ճիշտ է նման մատուցումը, արդյո՞ք արդարացի են այն քննադատությունները, թե գիրքը վտանգներ է պարունակում: Այս հարցերին 168.am-ի խնդրանքով անդրադարձան մասնագետները։
«Միջադեպն ունեցել է երկու փուլ: Եղել է բուն միջադեպը, որից հետո մենք միջամտել ենք, այսինքն՝ բուն միջադեպին ես չեմ մասնակցել: Միջադեպի վերացման գործողությանը ես մասնակցել եմ՝ առաջարկելով, որ երիտասարդներին չհրավիրեն ոստիկանություն, քանի որ կարծել եմ՝ ոստիկանությունն այդտեղ անելիք չունի, պարզ հարց է, և կարելի է տեղում լուծել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին
ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բուլոքը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարի հաջորդ ընտրություններում, որոնք կայանալու են 2020 թվականին:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի օգնականի պարտականությունները մայիսի 13-ից կատարում է երիտասարդ նկարիչ Դավիթ Դանիելյանը: