
7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայի ափերի մոտ

Մայիսի 14-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պապուա-Նոր Գվինեա կղզի-պետության ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր մոտավորապես 20 հազար բնակչությամբ Կոկոպո քաղաքից 28 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա էր: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել: Հայտարարված է ցունամիի սպառնալիք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: