
Իրանցի ուսանողուհուն 10 տարվա բանտարկության են դատապարտել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար

Իրանի քաղաքացուհուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար: Այդ մասին հայտնել է IRNA-ն:
Իսլամական Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլին հայտարարել է, որ աղջիկը համագործակցել է բրիտանական հետախուզական ծառայության հետ եւ «պատասխանատու էր մշակութային ներթափանցման նախագծերի մշակման ու ղեկավարման համար»:
Էսմայիլիի խոսքով՝ ձերբակալվածն իրանցի ուսանողուհի է, որն աշխատում էր Բրիտանական խորհրդում: Նա արդեն մեկ տարի է՝ գտնվում է բանտարկության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: