Բաժիններ՝

Վրաստանի նախագահը Զատկից առաջ ներում շնորհեց 42 դատապարտյալների

Զատկի տոնի նախաշեմին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 42 դատապարտյալների: Այդ մասին, ինչպես հաղորդել է Առաջին ալիքը, հայտարարել է նախագահի վարչակազմի ղեկավար Լաշա Ժվանիան:

Ինչպես պարզաբանել է Ժվանիան, Վրաստանի նախագահը ներում է շնորհել 19 դատապարտյալների, նրանցից երկուսը՝ կին, որոնք պատիժ էին կրում պատժական հիմնարկություններում: Նրանք բոլորն արդեն ազատ են արձակվել:

Նաեւ նախագահը ներում է շնորհել 23 պայմանական դատապատյալների, որոնցից երկուսը՝ կին: 21 պայմանական դատապարտյալներ լիովին ազատվել են պատիժը կրելուց, այդ թվում՝ երեք դատապարտյալներից հանվել է պաշտոնի զբաղեցման արգելքը:

Եվս երկու դատապարտյալների նկատմամբ կրճատվել է պայմանական պատիժ կրելու ժամկետը: Վրաստանի նախագահը պաշտոնն ստանձնելու պահից ներում շնորհելու իրավունքից օգտվել է երկրորդ անգամ: Ամանորի՝ 2019 թվականի նախօրեին նախագահը ներում է շնորհել երեք դատապարտյալների՝ բոլորը՝ կանայք, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930