
«Մուսուլմանների նկատմամբ ատելություն մի տածեք պայթյունների պատճառով». Շրի Լանկայի նախագահ

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան կոչ է արել հասարակությանը՝ հրաժարվել հակամուսուլմանական հռետորաբանությունից: Այս հայտարարությունը, ինչպես ապրիլի 26-ին հայտնել է Daily News թերթը, պետության ղեկավարն արել է իր նստավայրում լանկայական ԶԼՄ-ների ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում:
«Մուսուլմանների նկատմամբ ատելություն մի տածեք պայթյունների պատճառով, որոնք կազմակերպել են մի քանի ծայրահեղականներ: Որովհետեւ բոլոր մուսուլմանները դատապարտում են այդ հրեշավոր գրոհը»,-ընդգծել է Սիրիսենան:
Նա հավաստիացրել է, որ շուտով տեղի ծայրահեղական խմբավորումների անդամները կձերբակալվեն, եւ Շրի Լանկան կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին: Շրի Լանկայի բնակիչների մեծամասնությունը բուդդայականներ են, մնացածները՝ հինդուիստներ, մուսուլմաններ եւ քրիստոնյաներ: Մայտրիպալա Սիրիսենան ինքը բուդդայականություն է դավանում եւ բուսակեր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: