
ԱԱԾ սահմանապահ զորքերը մեկ ամսվա ընթացքում կասեցրել են սահմանախախտումների մեծ թվով դեպքեր

ՀՀ Ազգային անվտանգության սահմանապահ զորքերը վերջին մեկ ամսվա ընթացքում սահմանախախտումների մեծ թվով դեպքեր են կասեցրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը:
«Պարբերաբար լինում են սահմանախախտումների դեպքեր: Հատկապես հիմա` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված սահմանախախտումները մի քիչ ավելացել են: Վերջին մեկ ամսվա ընթացքում բավական շատ դեպքեր ենք կասեցրել: Այնպես որ, սահմաններն անառիկ են»,- ասաց Սարգսյանը:
Գնդապետը նշեց, որ Հայաստանը պոտենցիալ տարանցիկ երկիր է դիտարկվում Եվրոպա գնալու համար, իսկ սահմանը հիմնական խախտում են Հնդկաստանի, Իրանի ու Բանգլադեշի քաղաքացիները: