
Վարազդատ Հարոյանը մեկ րոպե է անցկացրել «Ուրալ»-ի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը ակումբի կազմում հանդիպմանը մասնակցել է ընդամենը մեկ րոպե:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը արտագնա խաղում մրցել և նվազագույն հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետով»-ին:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում չի եղել, սակայն փոխարինման է դուրս եկել 90+6-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 10-րդ հորիզոնականում է: