Բաժիններ՝

«Սպայկա»-ն մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել. Ընկերությունը գնում է կործանման. «Փաստինֆո»

«Սպայկա»-ն այս ընթացքում մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել և եթե չկարողանա գործունեությունը շարունակել՝ ընկերությունը կփակվի, այս տարվա հարկերը չեն վճարվի, աշխատողները կկորցնեն աշխատանքը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սպայկա»-ի փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովը հայտարարել էր, որ դադարեցվել է բանկի կողմից հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը։ «Մեր մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն մենք դադարեցրել ենք ֆիանսավորումը: Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը գնում է հնարավոր սնանկացման մասին», – նշեց Բելյանինովը:

Կ.Բաղդասարյանն անսպասելի չի համարում ԵԶԲ-ի այս որոշումը՝ ընդգծելով, որ ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է հենց այն օրը, երբ բանկը պետք է տրամադրեր ֆինանսավորումը։

Նրա խոսքով՝ տվյալ ծրագրի շրջանականերում նախատեսվում էր 100մլն դոլար ներդրում, մոտ 1000 աշխատատեղի ստեղծում, որի համար կառավարությունն արդեն տարածք է տրամադրել, որ ջերմոց կառուցվեր։ «Անցած տարի դեկտեմբերի կառավարության որոշմամբ ծրագիրը թարմացվեց, որպեսզի իրականացվի, մենք էլ որոշման համաձայն իրականացրեցինք ԵԶԲ-ի հետ բանակցությունները, որպեսզի արագացնենք ֆինանասավորման տրամադրումը»,- ասաց Կ.Բաղդասարյանը՝ նշելով, որ ներդրումները դադարեցվել են, ծրագրի իրականացումն էլ հետաձգվել։

Խոսելով ընկերության հնարավոր սնանկացման մասին՝ փոխտնօրենը նշեց, որ նման վտանգ կա։ «Ցանկացած ընկերություն էլ կարող է սնանկացման վտանգի առաջ կանգնել, բայց այդ ամենը եթե քաղաքակիրթ ձևով է արվում, այսինքն երբ կառույցի ղեկավարը գործի գլխին է, ամեն հարց էլ կարելի է լուծել, բայց երբ ձերբակալում են՝ ընկերությունը գնում է կործանման»,- ասաց նա:

Որքանով է հավանական, որ կսառեցվեն նաեւ այլ կազմակերպությունների կողմից տրվող ֆինանսնական հոսքերը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասաց. «Արտասահմանյան ֆինանսական հաստատություններն իրենց հայեցողությամբ կարող են նման նախաձեռնություններ անել: Երբ այս պրոցեսը սկսեց, գործնթացը հետ բերել այլևս հնարավոր չի լինելու: Եվ այդ վտանգը այսօր կա առավել քան երբևէ: Այն նույնիսկ անխուսափելի է»։

Նման պայմաններում արդյոք մթերումներ կիրականացվեն՝ հարցի ի պատասխան ընկերության փոխտնօրենն արձագանքեց. «Մենք ասում ենք ընկերությունը կործանվում է, մարդիկ ասում են ծիրան չեք մթերում, մենք հիմա պայմանագրեր ենք ստորագրել, որ այս տարի 10.000 տոննա ծիրան պետք է արտահանենք: Եթե ընկերությունը կործանված է, աշխատատեղերը փակվեն, ոնց ենք դա անելու»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս