
Էլինա Բիստրիցկայայի հետ հրաժեշտը կկայանա ապրիլի 29-ին Փոքր թատրոնում

Դերասանուհի Էլինա Բիստրիցկայայի հետ հրաժեշտը կկայանա ապրիլի 29-ին Փոքր թատրոնում, ավելի ուշ նրան կհուղարկավորեն Նովոդեւիչիե գերեզմանատանը: Այդ մասին հաղորդվում է թատրոնի կայքում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Փոքր թատրոնի ավագագույն դերասանուհի Էլինա Բիստրիցկայան վախճանվել է ապրիլի 26-ին կյանքի 92-րդ տարում:
«ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էլինա Բիստրիցկայայի հետ հրաժեշտը կկայանա ապրիլի 29-ին: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Փոքր թատրոնի հանդիսասրահի հիմնական բեմում եւ կտեւի ցերեկվա ժամը 12-ից մինչեւ 13-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտել են թատրոնում, հուղարավորման կարգն ու թաղումը կկայանան նույն օրը Նովոդեւիչիե գերեզմանատանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: