Բաժիններ՝

Washington Post-ը Թրամփի 10.000 սուտ հայտարարություն է հաշվել 2017 թվականից ի վեր

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի սկզբից ի վեր ավելի քան 10 հազար սուտ հայտարարություն է արել պետության ղեկավարի պաշտոնում: Դա պնդում է ամերիկյան The Washington Post (WP) թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Թրամփը հենց ամենասկզբից, զբաղեցնելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, օրական շուրջ հինգ սուտ հայտարարություն էր անում:

Ըստ որում վերջին մի քանի ամսում այդ թիվը հասել է 23-ի: Թրամփը, նշում է հրատարակությունը, ավելի ու ավելի հաճախակի է սկսել հանրահավաքներում կամ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում հանդես գալ այնպիսի պնդումներով, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

The Washington Post-ն ընդգծում է, որ Դոնալդ Թրամփը, որը հանդես է գալիս «ստահոդ նորությունների» դեմ, ինքն է հակված անելու շինծու հայտարարություններ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930