Օդերեւութաբանները նախազգուշացրել են Նակադակե-1 խառնարանին մեկ կիլոմետրից ավելի մոտենալու վտանգի մասին:
Այսօր հրավիրված ասուլիսում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որովհետև մարդիկ կային, որոնք միայն այս իրավիճակում դրսևորեցին իրենց իրական կերպարը:
«Երկար մտածում էի, թե տարին ինչպե՞ս բնութագրեմ, հանկարծ հիշեցի տիեզերական նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» կտավը։ Մինչև հիմա կռիվներ են գնում՝ դա տղամարդո՞ւ, թե՞ կնոջ դեմք է։ Եվ հետո, ասում են՝ կախված է քո տրամադրությունից. եթե ուրախ ես նայում նկարին՝ քեզ թվում է, թե ժպտում է, իսկ եթե տրամադրությունդ ցածր է, քեզ թվում է՝ նկարը տխուր է»։
Ապրիլի 16-ի ցերեկը, 17-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին առանձին վայրերում ինտենսիվ։
Լիբիայում Տրիպոլիի շրջանում շարունակվող մարտերի ընթացքում զոհվել է 174 մարդ, ներառյալ 14 խաղաղ բնակիչ:
«Հայաստանը հիմա դրա հետ կապված խնդիրներ է ունենալու»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե նախագիծն ընդունվի, Հայաստանը դատապարտվող երկրներից է լինելու:
Խխորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին:Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին՝ ցավակցություն հայտնելով նրան եւ ամբողջ ֆրանսիացի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկած հրդեհի կապակցությամբ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստը:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշեցնում ենք, որ վաղը, հատկապես առավոտյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ»։
Ապրիլի 13-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Էջմիածնի Մաշտոցի փողոցի 10-րդ շենքի բնակիչներից մեկը հեռախոսազանգերին չի արձագանքում, նրա բնակարանը տակնուվրա է արված, ավտոտնակի դռները բաց են, մեքենան էլ ներսում չէ։
Եվրամիությունը մտադիր չէ արագացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) եւ կսպասի Լոնդոնի որոշմանը՝ միաժամանակ պատրաստվելով չկազմակերպված դուրս գալու հնարավորությանը:
ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի ընտրության համար նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում կարող է վերականգնել արդարադատության հանդեպ բնակչության խաթարված հավատն ու վստահությունը:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի խոսքով՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է։ «Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, կատարվում են աշխատանքներ»,- ասաց ԱԱԾ պետը։
Թուրքական և ռուսական լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ռուսական S-400 զենիթահթրռիային համակարգերի թեման, որոնք առաջիկա ամիսներին Մոսկվան մատակարարելու է Թուրքիային։
Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները մտադիր չեն աջակցել Սիրիայի վերականգնմանը, ինչպես նաեւ վերացնել այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ այնտեղ չի ավարտվել քաղաքական կարգավորման գործընթացը:
Պարզվել է, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106», «Honda CRV», «Nissan Teana», «ԳԱԶել», «Toyota Camry» և «Mercedes C 6.3» մակնիշների ավտոմեքենաները:
Այսօր՝ ապրիլի 16-ին, հայտնի ռեփեր Տիմատին Երևանում գտնվող «Էրեբունի» ԲԿ-ում է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրական դատարանն այսօր որոշել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը։
«Մարդը, ով մեկ նախադասության մեջ օգտագործել է տարրական բարոյականություն և հետո իրեն իրավունք է վերապահել որևէ մեկի անվան հետ բառախաղ անելու, ես կարծում եմ՝ արժանի չի նույն որակի ու մակարդակի արձագանքի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայատարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը:
Ըստ նրա՝ ով ընկերություն չունի, չի կարող հասկանալ, թե ինչու էին համարանիշները կարմիր. «Սա բարեկամական հարաբերությունների, վստահության ինչ-որ նշան, որ Ծառուկյանի համարները Բելառուսի համարներ ա եղել: Բոլորդ էլ գիտեք կապն էլ, հրագանքն էլ, վստահությունն էլ»:
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն հայտարարել է, որ քաղաքապետարանը 50 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը, որը տուժել է հրդեհից:
«Խաղաղությա՞ն եք նախապատրաստում, հա՞։ Խնդիր չի, ճիշտ եք անում։ Խաղաղության նախապատրաստելու համար երաշխավորեք, որ շփման գծում և պետական սահմանի վրա մեխանիզմները ներդրված կլինեն, և ով որ մեղավոր կլինի նոր պատերազմի համար, կպատժվի։ Խաղաղությունը չեն կառուցում վերելակային դիվանագիտությամբ, խաղաղությունը չեն կառուցում հանրային շփումներով։ Ես դեմ չեմ դրանց»։
«ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է հանդիպել գործարանի աշխատակիցների հետ, որոնք երկրորդ օրն է, ինչ գործադուլ են անում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:
«Ինչ Անանյանը եկել է պաշտոնի, ոչ թե մի օր, տաս օր, 15 օր, ամբողջ ուղղությունը Ծառուկյանն ա: Ես էլ ասել եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչքան ուզում եք ստուգեք: Այնտեղից դուրս չեն գալիս»:
Եվրամիությունը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների ֆինանսավորմանը, որը լրջորեն տուժել է ապրիլի 15-ի երեկոյան բռնկած հրդեհի հետեւանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Ճարտարապետների արտակարգ խումբն շտապ հանդիպում է անցկացնում Փարիզում՝ գնահատելու Փարիզի Աստվածամոր տաճարի կառուցվածքին հրդեհի պատճառած վնասը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել:
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին թալանել են։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զ. Գաբրիելյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ապրիլի 14-ին Ղարաքեշիշյանը դիմել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին եւ հայտնել գողության մասին։