«Ես իմ ժողովրդի, աշխատողների ցավը տանեմ, ես գնալու եմ իրենց հետ հանդիպման, ասել եմ՝ դաժե, գնացեք տուն, դուրսը մի մնացեք». Ծառուկյան
«ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է հանդիպել գործարանի աշխատակիցների հետ, որոնք երկրորդ օրն է, ինչ գործադուլ են անում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:
«Ես իմ ժողովրդի, աշխատողների ցավը տանեմ, էսքան ժամանակ չեմ կրճատել, ես գնալու եմ իրենց հետ հանդիպման, ասել եմ՝ դաժե, գնացեք տուն, դուրսը մի մնացեք»,- ասաց Ծառուկյանը:
Ըստ նրա՝ տեղական արտադրությունը պահելու համար իրենք համաձայնել են ցեմենտի գինը 50 հազարից իջեցնել 40 հազար:
Հիշեցնենք, որ «ԱրարատՑեմենտի» աշխատակիցները գործադուլ են սկսել՝ երկու ամսից աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալուց հետո: