«Տրանսգենդերին ԱԺ տանելը Ստրասբուրգ գնալուց առաջ իշխանությունների կողմից լավ կազմակերպված սցենար էր». Իսագուլյան
«Երկար մտածում էի, թե տարին ինչպե՞ս բնութագրեմ, հանկարծ հիշեցի տիեզերական նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա» կտավը։ Մինչև հիմա կռիվներ են գնում՝ դա տղամարդո՞ւ, թե՞ կնոջ դեմք է։ Եվ հետո, ասում են՝ կախված է քո տրամադրությունից. եթե ուրախ ես նայում նկարին՝ քեզ թվում է, թե ժպտում է, իսկ եթե տրամադրությունդ ցածր է, քեզ թվում է՝ նկարը տխուր է։ Հեղափոխությունից հետո բոլորի դեմքին ժպիտ կար, հետաքրքիր է՝ կարելի՞ է հիմա ասել, որ մեր քաղաքացիների դեմքին ժպիտ կա։ Երբ օբյեկտիվ ես նայում՝ բոլորը տխուր են, քանի որ որևէ բնագավառում դրական տեղաշարժ չկա։ Կարելի է ասել՝ Հայաստանի համար բնութագրական է «Ջոկոնդայի» կամ «Մոնա Լիզայի» տարին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Վերջին դեպքն էլ որ տեղի ունեցավ՝ ոչ մարդը՝ տրանսգենդերը, ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից, հիմա ցանկացած գեղեցիկ աղջկա նայելիս պետք է մտածես՝ աղջի՞կ է, թե՞ կերպարանափոխված տղամարդ։ Սա շատ լավ կազմակերպված էր, ընդ որում, այդ ելույթը պետք է լիներ վարչապետի՝ Ստրասբուրգ գնալուց առաջ, որովհետև իբր թե խափանվել էր ժամանակին համասեռամոլների շքերթը, դրա համար հարկավոր էր, որ վարչապետը արդարացում ունենար՝ ասելով, որ դա ճիշտ, բայց տրանսգենդերն ԱԺ-ում ելույթ ունեցավ»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Կարապետյան