Բաժիններ՝

«Սա բարեկամական հարաբերությունների, վստահության ինչ-որ նշան, որ Ծառուկյանի համարները Բելառուսի համարներ ա եղել»

«Ուրեմն, ես ասեմ նորից չհասկացողների համար, որ եթե ասեին՝ Ծառուկյանը խի ա գնացել, ինչ քայլ ա կատարել գյուղատնտեսության համար, ժողովրդի համար, խաղողագործության համար, մարդկանց հույս ա տվել, դուխ ա տվել, խնդիրներն ա կարգավորել, տրամադրել ա ամեն ինչ, ինչ հարց ասել են, տեղում լուծել եմ, մարդիկ գոնե բարի լինեն, ասեն խի ա գնացել… Ծառուկյանի մեքենայի համարը սև էր, սպիտակ, թե կարմիր էր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու է մարզ գնացել դիվանագիտական պետհամարանիշներով:

Ըստ նրա՝ ով ընկերություն չունի, չի կարող հասկանալ, թե ինչու էին համարանիշները կարմիր. «Սա բարեկամական հարաբերությունների, վստահության ինչ-որ նշան, որ Ծառուկյանի համարները Բելառուսի համարներ ա եղել: Բոլորդ էլ գիտեք կապն էլ, հրագանքն էլ, վստահությունն էլ»:

Նա խորհուրդ տվեց դիմել դեսպանատուն և ստանալ փաստաթղթերը, թե ինչ հիմքով են իրեն դիվանագիտական համարանիշներ տրամադրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս