Հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը. ԱԱԾ պետ

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի խոսքով՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է։ «Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, կատարվում են աշխատանքներ»,- ասաց ԱԱԾ պետը։

Հարցին՝ Միհրան Պողոսյանի գտնվելու վայրի մասին հայտնի՞ է, ԱԱԾ պետը պատասխանեց՝ այո՛։

Նշենք, որ ՀՀ վարչապետը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր մասնակցում էին ՀՀ ոստիկանության կազմավորման 101-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930