
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներին դիմում են նաև տեղաբնակները

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, նա «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գլխավոր տեսուչն է:
Մարդասիրական առաքելության կազմում ընդգրկված բժիշկներից մի քանիսն իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում Հալեպի հայ համայնքին պատկանող դարմանատանը:
Բժշկական օգնություն ստանալու համար հայ մասնագետներին դիմում են ոչ միայն հայերը, այլ նաև տարբեր ազգություն ունեցող տեղաբնակները: