«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսվել է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցման մասին մտքերով:
Տեսախցիկների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մոսկվայում 57-ամյա կնոջ սպանության պահը։
«Պարգևատրումներ լինելու են, բայց դրանք կապված չեն ապրիլի 7-ի հետ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ապրիլի 7-ի կապակցությամբ պարգևատրումներ լինելո՞ւ են ՊԵԿ-ում։
Գազի արտահոսքի հետեւանքով Շիրակի մարզի Բենիամին գյուղում մի ողջ ընտանիք է հայտնվել հիվանդանոցում:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարող է կարիերայի ավարտից հետո շարունակել աշխատանքն ակումբում:
Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 62-ի:
Ուկրաինայի նախարարների կաբինետն արգելք է սահմանել Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցության վրա՝ պետական անվտանգության ապահովման նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի միջնորդությունից հետո կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները կատարվել են։ Այս մասին նշված է ՄԻՊ–ի 2018 թվականի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է Ազգային ժողովին։
ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և Ջրային կոմիտեում իրականացված հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները, որոնք հաստատվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. մարտի 29-ի նիստում:
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այս ամիս ևս պարգևատրվելու են: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այս ամսվա պարգևատրումները վճարվելու են շաբաթվա վերջ:
Նիկոլ Փաշինյանի տիկնոջ մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը հերքում է ԶԼՄ–ներում և սոցանցերում տարածված լուրը, թե Աննա Հակոբյանն ԱՄՆ է մեկնել այն նույն ինքնաթիռով, որում եղել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը` Մեհրիբան Ալիևան։
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախում «ԿոնԻՖԱ» 2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին:
Հանրային Ռադիոյի տնօրենի մրցույթին ինքս էլ էի մասնակցել: Հանրային Ռադիոյի տնօրենի պաշտոնին, այո, հավակնում էի և առանց ավելորդ համեստության կպնդեմ, որ ես կարող էի լինել Հանրային Ռադիոյի տնօրեն և շուրջ 20 տարի իմ մեդիա փորձառությունը, որից 7 տարին եղել եմ հանրային ռադիոյի ՌԱԴԻՈԼՈՒՐ լրատվականի ղեկավարը և ներկայացրած մրցույթի պահանջներին բավարարելը ու դեռ մի բան էլ ավել լինելը, ինձ թույլ էին տալիս հավակնոտ քայլեր անելու:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Ելք» դաշինքի վստահված անձանց հետ միջադեպի գործով կալանավորված, ապա 1 մլն դրամ գրավով ազատ արձակված, Մանախ մականունով Արթուր Այվազյանի գործով դատական նիստը։
«Դա ՊԵԿ գործառույթը չի, որ հսկենք գների կամ ոչ բարեխիղճ մրցակցության հետ կապված հարցերը: ՊԵԿ-ի կանխատեսումներով՝ չափի միավորը փոխելու արդյունքում պետք է որ գների աճ տեղի չունենար: Եթե եղել է՝ կա՛մ մեր ենթադրությունները սխալ էին, կա՛մ համապատասխան պատկան մարմինն այդտեղ անելիք ունի՝ գնագոյացումը բարեխի՞ղճ է, թե՞ ոչ»:
Այսօր՝ ապրիլի 3-ին, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, «Արցախի հերոս» Վիտալի Բալասանյանն Արցախի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռումինիայի Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ:
«Տնտեսական աճն այդքան չի, որ ապահովեր այս բացառիկ աճը: Սա համատեղ աշխատանքի արդյունք է՝ ստվերի կրճատման ուղղությամբ: 55 մլրդը հիմնականում ստվերի հաշվին է կատարված, քան տնտեսական աճի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով այս տարվա առաջին եռամսյակում հարկային հավաքագրումների մասին:
Կյանքի 69-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ կնքել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր: Կողմերի միջև այս համագործակցության նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը խթանելն է:
Ապրիլի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց մեկնաբանել ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի մեղադրանքները: «Պատգամավորի, այսպես ասած, մեղադրանքներին որևէ անդրադարձի ցանկություն չունեմ: Ինչ ասելու էինք, արդեն ասել ենք»,- ասաց նա:
«Մեծ ցավ էինք ապրում, սակայն ոչինչ այլևս չէինք կարող փոխել, ուստի անհրաժեշտ էր անցնել մարտական հերթափոխի, որպեսզի այլ զոհեր չունենայինք։ Թշնամին ամբողջ շփման գծով անցել էր հարձակման՝ նպատակ ունենալով գրավել Ստեփանակերտը, այսինքն՝ Ջաբրաիլից ու Թալիշից սկսեին, Աղդամում վերադասավորվեին, ինչպես երեկ Վիտալի Բալասանյանն ասաց, Աղդամում Ալիևը պետք է ողջուներ իր զորաբանակը, և «մարշով» մտնեին Ստեփանակերտ, սակայն մեր բանակի շնորհիվ՝ թշնամու «կայծակնային» պատերազմը չստացվեց։
Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած նիստում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդկային տրամաբանությունը երբեմն դյուրին է լինում «անջատել» ակնհայտ անտրամաբանական միֆերով ու որքանով միֆն անտրամաբանական է, այնքանով այն հավանական է թվում։ Պետք է վերջապես այդ մանիպուլյացիայի վերջը տրվի։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ոչ թե Մինսկի խմբի համանախագահներն են մոռացության մատնել, այլ հայկական կողմը դրանք չի մղել առաջին պլան։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը, ականազերծման խմբի ղեկավարը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանն է:
Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևի փոխանցմամբ՝ որոշել են այն կազմակերպել հետխորհրդային այն երկրներում, որտեղ կան IT ուժեղ դպրոցներ:
Նիկոլ Փաշինյանը դատարանում է վկայի կարգավիճակով. ուղիղ. factor.am