
«Մանչեսթեր Յունայթեդում» ցանկանում են, որ Մատան դառնա ակումբի դեսպանը

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարող է կարիերայի ավարտից հետո շարունակել աշխատանքն ակումբում:
Ըստ աղբյուրի տվյալների՝ «Կարմիր սատանաները» գնահատում են 30-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ներդրումը բարեգործության մեջ և ցանկանում են, որպեսզի նա դառնա թիմի դեսպանը, երբ որոշի ավարտել կարիերան:
Միևնույն ժամանակ նշվում է, որ կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Մատայի գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, և «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է կորցնել նրան անվճար: Խաղացողն ինքն ուզում է մնալ թիմում, բայց ցանկանում է ստորագրել երկամյա պայմանագիր, այն դեպքում, երբ ակումբը պատրատ է առաջարկել մեկամյա պայմանագիր: Սա կապված է տարիքով ֆուտբոլիստների վերաբերյալ մանկունյանցիների քաղաքականության հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը