Բրիտանական ֆիրման բուսակեր ճանապարհորդ է փնտրում, որին պատրաստ է վճարել տարեկան 66 հազար դոլար
Բրիտանական ընկերությունը, որն զբաղվում է բուսակերական ճաշատեսակների առաքմամբ, փնտրում է «համի գծով տնօրենի», որը պետք է ճանապարհորդի աշխարհում՝ բուսակերների համար նոր մթերքներ ու ճաշատեսակներ գտնելու համար: Այդ մասին հայտնել է Lonely Planet-ը:
Ենթադրվում է, որ հաջողակ թեկնածուին հարկ կլինի Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա եւ Չիլի կատարելիք գործողումներում անցկացնել տարեկան մինչեւ չորս ամիս:
Ընդ որում՝ ընկերությունն ստանձնում է կեցության, ուղեւորության եւ սննդի ծախսերը, ինչպես նաեւ 28-օրյա արձակուրդ է վճարում:
Այդ թափուր տեղի համար թեկնածուն պետք է ունենա սննդարդյունաբերության մեջ աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ, կարողանա գործընկերային հարաբերություններ հաստատել եւ պատրաստ լինի անցնելու ընտրության խիստ ընթացակարգը, որը ներառում է կենսագրական տվյալների ստուգումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: