«Ես տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» ոչ թե՝ ակումբի նշանը պաշտելու, այլ՝ հաղթելու համար». Իբրահիմովիչ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով այժմ խաղում է «Լոս Անջելես Գալաքսիում», աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոյին:
«Չի կարելի մոռանալ, թե ինչի է հասել Մոուրինիոն: Նրա կենսագրությունում հաղթանակներ են բոլոր այն ակումբներում, որոնք նա մարզել է:
Եվ դու միշտ ցանկանում ես հաղթել: Օրինակ, ես ոչինչ չեմ հաղթել, իսկ դուք կարող եք ասել, որ Իբրահիմովիչը լավ խաղացող էր: Բայց ի՞նչ է նա հաղթել:
Ես տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» ոչ թե՝ ակումբի նշանը պաշտելու, այլ՝ հաղթելու համար»,- ասել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչի խոսքերը մանչեսթերյան ակումբի մասին վերջին շրջանում քննադատվել էին: Ֆուտբոլիստն ասել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդում» խնդիրն Ալեքս Ֆերգյուսոնի ստվերն է:
Սիրարփի Աղաբաբյան