Տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը կհանվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել: Իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով:

Խնդիրները կարգավորելու եւ տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել եւ այն քննարկման դրել:

Թերթը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է տեխզննման կտրոնի տրամադրման պահանջը հանել: Իսկ վերահսկոսությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով:

Ըստ նախարարության`տեխզննման կտրոնի արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ ինֆորմացիան մեքենայի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտանաբերված թերությունների վերաբերյալ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս