Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան. նախագահ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությունը:

Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Նախագահ Սարգսյանը պանթեոնում նաև ծաղիկներ է դրել Անդրանիկի գերեզմանին և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

 

Լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր տոնում ենք Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը: Անգամ իր 70-, 80-, 90-, 100-ամյակին մեզ համար նա ընդմիշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը, որին մենք ճանաչել ու սիրել ենք, ում հետ բարեկամությամբ ու ընկերությամբ իրավամբ հպարտացել ու շարունակ հպարտանում եմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031