Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի բացառել չորրորդ ժամկետով կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի պաշտոնում իր վերընտրվելը, որը դառնում է կառավարության ղեկավար:
«Լրատվամիջոցներին՝ դադարեցրե՛ք Կարեն Ղազարյանին որպես գերի ներկայացնելը։ Դա Ադրբեջանի միֆն է։ Կարեն Ղազարյանն Ադրբեջանում ձերբակալված, այնուհետև կալանավորված ՀՀ քաղաքացի է»:
ԱՄՆ-ը փորձում է հասնել այն բանին, որ Պակիստանը եւ Հնդկաստանը վերջ տան լարվածության բորբոքմանը վերահսկողության գծի գոտում եւ հույս ունի, որ շուտով իրադրությունն այնտեղ կնորմալանա:
«Քիչ առաջ խոսեցի Վանաձորի ԲԿ տնօրենի հետ, որպեսզի պարզեմ, թե արդյոք իրենց ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող մեր 65 քաղաքացիները կունենան հեմոդիալիզի ընդհատում մարտի մեկից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։ Նա ինձ հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով շտապ գնում կիրականացնեն և դիալիզի գործընթացը կանգ չի առնի։
ՀՀ կառավարությունը հաստատեց 2018թ. հունիսի 1-ին հաստատված իր ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը: Այն այսօր կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը օրակարգում դնելու կամ չդնելու հարցը:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:
Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը որևէ հնարավորություն չի թողնում հայ-թուրքական հարաբերությունների մասին լրջորեն խոսելու համար:
«Գարնան առաջին օրը կդիմավորենք արևով ու ջերմությամբ։ Առաջիկա գիշերը տեղումները բոլոր մարզերում կդադարեն, իսկ առավոտյան ժամերից երկինքը կսկսի պարզել: Բարի գալուստ, գարուն։ Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»,- նշել է Գագիկ Սուրենյանը:
«Այս երկու օրը որոշները հասցրեցին ինձ մահախոսական կարդալ։ Սակայն գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ պայքար եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության համար կռիվ եմ տալու»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան կմասնակցի աշխարհի առաջնությանը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը փետրվարի լույս 28-ի գիշերն շտապ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ չվերթի ուղեւորները գանգատվել են շնչառության հետ կապված խնդիրներից՝ ինքնաթիռում տարածված կողմնակի հոտի պատճառով:
Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը:
Փետրվարի 27-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կայարանի մերձակա գիշերային ակումբի մոտ վիճաբանություն է:
168.am-ը ահազանգ ստացավ քաղաքացիներից այն մասին, որ մասնավորապես Երևանի դպրոցներում բաժանվել է մանկական պատմվածքների ժողովածու՝ «Մեր բակի պատմությունը» վերնագրով։ Այն ադրբեջաներեն պատմվածքների ժողովածու է, որն ընդգրկում է ադրբեջանցի հեղինակների գործեր։
ԿԺԴՀ-ն պատժամիջոցների չեղարկում էր ցանկանում, բայց ԱՄՆ-ը մերժեց:
Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի մասին:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ժամը 11։00-ից Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) մեկնարկել է հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգում մեկ հարց է` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը:
Փետրվարի 28-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 131 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնդկաստանը փետրվարի 28-ին «ուժգին եւ ազդու» պատասխան է տվել Պակիստանի կողմից Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հրադադարի ռեժիմի խախտմանը եւ բնակավայրերի գնդակոծմանը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահեցնում է նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելու մասին իրենց ներկայացրած նախագիծը քողարկված համաներման ակտ չէ: Այն պարզապես ցույց է տալիս նախկինում խախտված մարդկանց իրավունքներին անդրադառնալու քաղաքական կամք: Է. Մարուքյանն այս մասին վստահեցրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Պետական վերահսկողության ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը։
«Համոզված եմ, որ իրավիճակը հանգուցալուծում չստանալու դեպքում ամեն օր միայն ու միայն ավելի բարդանալու», – նշեց Գևորգ Մուրադյանը։ Նրա ելույթի ավարտին ամբիոնին մոտեցավ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը և մետաղադրամներ լցրեց հոգաբարձուների նիստը վարողների սեղանին:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ. Օրակարգային հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն է
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 22-ին, ժամը 12.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղում վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Այսօր կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ ընդգրկված է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» ՊՈԱԿ-ը «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու խնդիրը: