
«Վանաձորի ԲԿ տնօրենը հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով շտապ գնում կիրականացնեն և դիալիզի գործընթացը կանգ չի առնի»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ խոսեցի Վանաձորի ԲԿ տնօրենի հետ, որպեսզի պարզեմ, թե արդյոք իրենց ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող մեր 65 քաղաքացիները կունենան հեմոդիալիզի ընդհատում մարտի մեկից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։ Նա ինձ հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով շտապ գնում կիրականացնեն և դիալիզի գործընթացը կանգ չի առնի։
Եվ մեկ խնդրանք այս թեմայով հետաքրքրված բոլոր անձանց։ Խնդրում եմ հիշել, որ հեմոդիալիզը երիկամային անբավարարություն ունեցող անձանց համար կյանք փրկող, բարդ և վտանգավոր միջամտություն է, որը կատարվում է երկու օրը մեկ անգամ և նույնիսկ մեկ օր ուշացնելը կարող է բերել պացիենտի մահվան։
Այս պահին մենք ունենք մոտ 1000 պացիենտ, որոնք ստանում են դիալիզ Հայաստանի 13 մասնավոր և պետական բժշկական հիմնարկներում։
Ավելին, այս պացիենտների կյանքի որակի բարելավման համար մեր կողմից ակտիվ քայլեր են կատարվում դիակային տրանսպլանտոլոգիայի զարգացման ուղղությամբ, որի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/882399355279664?__xts__[0]=68.ARCSXJehLB9gI9cZAfUYHbbNU7LHqNJ_Yx5osqgMJmA0eG0l1UbEk15GNKqstINDlnOqz940GTXcZAsXD1Mw_eCqRu89kxurtEFDgPQHRj6Y4bsRV5v0XJZtyFJeKI0j5MLh0vMcYn54Iygobo4hD_TTAfwJzBsPs_E4YFUALJqip3HJ9G6h_Fgm9mnWWKVRfOz3xWRhylX3IVd4ldaUAx3ul5hyPpZhFrrnT53_X3X2dmPL5wue-5oWYGyPsEyokiNYtFQsXip4os1dWsKbt7EexQ3mflqVHF_53nLcFXUS6qAAI3q2T9ehej0lNO5-cFN9rFIEabHuHAOAbdE&__tn__=-R