«Մուտիլովկա մարդկանց ձեռքում պետք է չհայտնվեն նման ինֆորմացիաները». Սանասարյանը՝ ԱԱԾ-ին

«Այս երկու օրը որոշները հասցրեցին ինձ մահախոսական կարդալ։ Սակայն գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ պայքար եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության համար կռիվ եմ տալու»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Նա նշեց, որ Սամվել Ադյանն ու Հայկ Խաչատրյանը ՊՎԾ օրինակելի, լավագույն աշխատակիցներից են։ «Այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի։ Այս պահին ԱԱԾ իմ գործընկերներին մեկ անգամ ևս կոչ եմ անում նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը և դեմքով մուտիլովկա մարդկանց ձեռքում պետք է չհայտնվեն նման ինֆորմացիաները»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728