ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված ամենավերջին հարցը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն էր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, որ ըստ օրենքի՝ կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրը, ինչը և արվում է։
Փետրվարի 6-ի լույս գիշերը Ադրբեջանի հյուսիսում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողովին, որն ԱՄՆ-ի հովանու ներքո փետրվարի 13-14-ին անցկացվելու է Լեհաստանում։
Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Կատարի Պետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Դոհա):
Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին պատրաստ է զոհաբերել ինքնահռչակ կազմավորման տարածքի մի մասը հանուն Բելգրադի հետ վերջնական համաձայնության:
Երեկ՝ փետրվարի 5-ին, Ազգային ժողովի խորհրդի նիստն անցել է լարված մթնոլորտում: Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ թեժ բանավեճ է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների միջև:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 6-ի նիստում որոշում ընդունեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը 10 մլն դրամի չափով տուգանելու մասին: Պարզվել է, որ խնդիրներ են եղել մի քանի դեպքերով՝ կապված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որը գործադիրի կողմից հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով:
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրանցել է իր բարեգործական հիմնադրամը, որին փոխանցելու է իր աշխատավարձը:
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը Ադրբեջանի մեծ աշխարհաքաղաքականության ներքո:
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում:
Վաշինգտոնի կողմից բռնապետներին ու ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանը:
Քաղավիացիայի կոմիտեից 168.am-ին տեղեկացրեցին, որ գերմանական ավիաընկերության երևանյան պաշտոնական ներկայացուցիչը վերադարձնելու է քաղաքացիների կողմից գնված տոմսերի գումարը:
ՀՀ կառավարության որոշումներով Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց:
«Այդտեղ ես արդեն չդիմացա, զայրացա, մի փոքր անկառավարելի դարձա, սկսեցի հրահրել Պավլիկին, բղավում էի նրա վրա։ Վերջինս անդադար կրկնում էր, որ ինքը տեղյակ չէ, չգիտի, թե ով է սպանել ու որտեղից այս դիակը այստեղ հայտնվեց։ Ես սկսեցի նրան քաշքշել։ Ինքը փորձում էր ինձ հանգստացնել՝ խնդրելով առայժմ որևէ մեկի չասել սրա մասին»:
61 տարեկան հասակում վախճանվել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Վանո Զոդելավան:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է կառավարության աշխատանքի՝ ըստ ժամանակի ռեկորդային դադարեցման համար, ինչպես նաեւ անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանման համար:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դպրոցները շատ են՝ մոտ 400-ը, և այս տեմպերով առաջ գնալ չի ստացվի։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 5-ին, ժամը 17.00-ին, Թբիլիսիից Երևան է տեղափոխվել 35-ամյա Արմեն Կ.-ն։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում կայացրեց նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար: Որոշման նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը:
Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ 5 երիտասարդի: Մինչև 2019-ի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվեց հետևյալ անձանց.
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդիին՝ երկրի ազգային տոնի` Վայթանգիի օրվա կապակցությամբ:
Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ, ապա այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանական հանրապետություն կոչվող գոյացությունը մեր տարածաշրջանում իրավամբ կարելի է համարել թնջուկ, մակաբույծ միավոր, որը սնվում է ուրիշների խաղաղության հաշվին: Սա ի ցույց է դնում այս արհեստածին միավորի իրական նկրտումները հարևան ազգերի և ժողոովուրդների նկատմամբ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Վալերի Օսիպյանը մասնակցում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստին. նա մանրամասներ է պատմում
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում ներառված է 23 հարց:
Փետրվարի 5-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և դիմել փախուստի:
Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ Ռեկտոր է ընտրվել Վարդան Ուռուտյանը: