Փետրվարի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում: ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի կապացությամբ:
Մի ուրվական է շրջում հանրային քաղաքականության հայոց տիրույթում՝ փոքր կառավարության ուրվականը։ Ուրվականը հրապուրում է արդյունավետության ռացիոնալ հմայքով և անարժան աթոռակյացներին այլևս չվճարելու արդարացի զայրույթով։ Այն կարող է հստակորեն չարտաբերվել, սակայն սնել հույզերի և հույսերի հորձանուտ, որը կարող է վտանգավոր լինել պետության թե՛ կայացած, թե՛ կայացող ինստիտուտների համար։
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն փետրվարի 5-ին հայտնել է, որ նախկին դատախազ եւ զինվորական Իլան Քարրին նշանակել է հակասեմիտիզմի դեմ պայքարի հատուկ դեսպանորդ:
Բրիտանական կառավարության անդամները գաղտնի քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվը ութ շաբաթով՝ մինչեւ մայիսի 24-ը, հետաձգելու պլանը:
Ամբարտակի ճեղքման հետեւանքով, որն հունվարի 25-ին տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ – արեւելքում, զոհվածների թիվը հասել է 142-ի:
Միացյալ Նահանգները երբեք չի վերածվի սոցիալիստական երկրի:
Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ) և զարգացման գործընթացի 2019 թվականի դրամաշնորհային մեկնարկը սկսում է «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամին ֆինանսական առաջին հատկացմամբ:
Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման ռուս-ամերիկյան պայմանագրի վերակնքման հնարավորությունը, որը հարակցվի դրա մասնակիցների ընդլայնմամբ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը պայամանգիր է ստորագրել մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ թունաքիմիկատների ներկրմամբ զբաղվող «Նատալի Ֆարմ» ընկերության հանդեպ: Նկատի ունենալով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, Հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն թունաքիմիկատների շուկայում:
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արեւելքում» օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Սիրիայի ու նրա դաշնակիցների դեմ:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բարձր մակարդակի նոր հանդիպումը կկայանա փետրվարի 27-28-ին Վիետնամում:
Սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացիների ահազանգերը սպասարկող 114 թեժ գիծ ծառայությունն իր 8 հոգանոց աշխատակազմով մնացել է օդից կախված վիճակում: 2018թ. տարեվերջին ավարտվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, իսկ նորը դեռ չի կնքվել:
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազվանուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայկական դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հայտարարել է, որ մտադիր է հասնել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ցանկանում է լքել պաշտոնը:
Միացյալ Նահանգները մտադիր է աչալուրջ հետեւել Իրանի գործողություններին եւ արդեն սահմանել է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները՝ երաշխավորելու համար, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ:
Փետրվարի 5-ին տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու հերթական նիստը՝ 11 անդամների մասնակցությամբ:
Հանրապետականները եւ դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում պետք է համատեղ աշխատեն բոլոր ամերիկացիների բարօրության համար:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 51 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 26.392.372 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Փետրվարի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:
«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստանի տարածքում արգելափակված հայկական կայքերի քանակն արդեն հասնում է շուրջ մեկ տասնյակի՝ նրանց շարքում են «Հետքը», «Հայկական ժամանակը», «Այսօր»-ը, «Անկախը» եւ այլն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Իրավունք» թերթը գրում է. «Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ Հրաչյա Ներսիսյանն «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել.
«Իրավունք» թերթը գրում է. «ՀԱԿ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին որպես վարչապետի մամուլի խոսնակ բարեհաջող տեղավորելով նոր կառավարությունում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրդում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կալանավորեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ Ռաուֆ Արաշուկովին: Նույն օրը կալանավորվեց նաեւ նրա հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, ով, ըստ էութան, որդու հովանավորն էր եւ իր փողերով նրա համար սենատորի տիտղոս էր գնել: