Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը հունվարի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 21:00-ից փակ կլինի մինչեւ հատուկ կարգադրություն, ինչը կապված է հանրապետություն գրիպի H1N1 վիրուսի՝ թափանցման սպառնալիքի հետ:
Դենիս Սուարեսի պոտենցիալ տրանսֆերը դուրս կհանի Հենրիխին Ունայի Էմերիի պլաններից:
Թուրքիայի իշխանությունները շարունակում են ձերբակալությունների և հետապնդումների միջոցով ճնշել իշխանություններն ու պաշտոնյաների մերձավորներին քննադատող լրագրողներին:
Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Ավտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից:
Կյանքի 64-րդ տարում մահացել է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր ամերիկացի հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը:
Թուրքիայի նախագահականից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» HDP կուսակցությունից մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև Դիարբեքիր քաղաքի դատախազությունը:
Բելառուսի իշխանությունները վերացրել են ամերիկացի դիվանագետների թվի սահմանափակումը, որոնց թույլատրված է աշխատել երկրի տարածքում:
Դատապարտյալների ներման հանձնաժողովում քննարկված հարցերը հրապարակման ենթակա չեն, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։
Վերաքննիչ դատարանում այսօր պետք է տեղի ունենար ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Սակայն դատական նիստը չկայացավ: Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չէր ստացել։
«Իսկ վերելակները, ինչպես հայտնի է, մի օր բարձրանում են, մի օր՝ իջնում, իսկ մի օր էլ պոկվում և ընկնում փոսը: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դուշանբեի հայտնի վերելակը կարող է Ղարաբաղի հարցում դառնալ «մահվան վերելակ»»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Խոշորագույն ճամփորդանավերից մեկի ուղեւորները չեն կարողանում հեռանալ նավից նորովիրուսի պատճառով:
Նիկոլաս Մադուրոն հունվարի 10-ին երկրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը:
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բիգադիչ շրջանում 40 տարի քարանձավում բնակվող Իսքենդեր Գյունդուզը իրեն այցի եկած «հյուրերից» է իմացել, որ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նախորդ 4 տարիների հետ համեմատած, կրկնակիից ավելի աճել են ինչպես արագ արձագանքման, այնպես էլ ազատությունից զրկման վայրեր իրականացված այցերը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Տարիներ շարունակ և Հայաստանում և Արցախում բոլոր խնդիրները ստորադասվել են Արցախի անվտագությանն ու սահմանների պահպանմանը: Թերևս 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին հայկական բանակի մարտունակությունն ու գործունակությունը: Որոշակի վերապահումներով կարելի է ասել, որ բանակն իր առաջ ծառացած խնդիրն ընդհանուր առմամբ կարողացավ լուծել:
Կուբայի Գուանտանամոյի նահանգում առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 33-ը՝ վերքեր ստացել ավտոբուսի շրջվելու հետեւանքով, որում 22 օտարերկրացիներ են եղել:
Կյանքի 81-րդ տարում Բար Հարբոր քաղաքում (Մենի նահանգ) մահացել է ամերիկացի դերասանուհի Վեռնա Բլումը, որը հանրաճանաչ է դարձել «Գազանանոց» (Animal house, 1978) ֆիլմի շնորհիվ:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեծ ներուժ է տեսնում թիմում:
Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին Իրաքի նախագահ Բարխամ Սալեհի հետ կայացած բանակցություններում հավաստել Իրաքի ենթակառուցվածքի վերականգնման գործում մեկ միլիարդ դոլար ներդնելու պատրաստակամությունը:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար ավելի լավ կլինի հանձնվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին:
Հունվարի 9-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.40-ին, «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1998 թ. ծնված Նորիկ Բ.-ն:
Սլովակիայի հյուսիս-արեւմուտքի Չադցա բնակավայրի մերձակայքում հունվարի 10-ի երեկոյան մարդատար գնացքը բախվել է բեռնատարին, ինչի հետեւանքով գնացքի վագոնները դուրս են ընկել ռելսերից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Վաշինգտոնը ձեռնամուխ է եղել Սիրիայից ռազմական տեխնիկայի փոխադրմանը՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պլաններին համապատասխան:
Սպիտակ տունն սկսել է պայմաններ ստեղծել երկրում արտակարգ դրության (ԱԴ) ռեժիմ սահմանելու համար, որպեսզի շրջանցելով Կոնգրեսը ֆինանսավորում ստանա ամերիկա-մեքսիկական սահմանին ֆիզիկական արգելափակոց կառուցելու համար:
Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «7-րդ գումարման Աժ պատգամավորները ստացան մանդատները: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել. Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը»:
Հունվարի 11-ին, ժամը 03:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: