
Կուբայում առնվազն յոթ մարդ է զոհվել օտարերկրացիներով ավտոբուսի վթարի հետևանքով

Կուբայի Գուանտանամոյի նահանգում առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 33-ը՝ վերքեր ստացել ավտոբուսի շրջվելու հետեւանքով, որում 22 օտարերկրացիներ են եղել: Այդ մասին հայտնել է Juventud Rebelde տեղական պորտալը: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 10-ի երեկոյան:
Ականատեսների տվյալներով՝ Via Azul ընկերության ավտոբուսը, որում գտնվում էր 40 մարդ, ներառյալ 22 օտարերկրացի, շրջվել է այն բանից հետո, երբ վարորդը այլ փոխադրամիջոցի վազանց կատարելիս կորցրել է կառավարումը:
Ավտոբուսի վարարդն, իր հերթին, հայտարարել է, որ մեքենայի կառավարումը կորցրել է շատ թաց ճանապարհային ծածկույթի պատճառով: Ավտոբուսը Բարակոա քաղաքից ընթանում էր դեպի Հավանա: Տուժածները, ներառյալ երկու երեխաներ, հասպիտալացված են: Նրանցից հինգը, ներառյալ երկու օտարերկրացիներ, օրհասական վիճակում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: