Բաժիններ՝

Սպիտակ տունը պատրաստվում է արտակարգ դրության ռեժիմ սահմանել արգելապատի կառուցման համար. WP

Սպիտակ տունն սկսել է պայմաններ ստեղծել երկրում արտակարգ դրության (ԱԴ) ռեժիմ սահմանելու համար, որպեսզի շրջանցելով Կոնգրեսը ֆինանսավորում ստանա ամերիկա-մեքսիկական սահմանին ֆիզիկական արգելափակոց կառուցելու համար: Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրները:

Նրանց տեղեկություններով՝ գործադիր իշխանությունը, մասնավորապես, չօգտագործված միջոցներ է փնտրում ԱՄՆ-ի Բանակի (ցամաքային ուժերի) ինժեներակական զորքերի բյուջեում: Վաշինգտոնի վարչակազմը նաեւ ուսումնասիրում է տարերային աղետների հետեւանքների վերացման մասին անցյալ տարի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, որի շրջանակներում օրենսդիրները հատկացրել էին 13,9 միլիարդ դոլար: Այդ գումարը, նշում է թերթը, փաստորեն այդպես էլ չի ծախսվել:

Հունվարի 10-ին հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը (Հարավային Կարոլինայի նահանգից) Սպիտակ տան ղեկավարին արտակարգ դրություն հայտարարելու կոչ է արել: «Ժամանակն է, որ նախագահ Թրամփն օգտագործի արտակարգ դրություն սահմանելու լիազորությունները՝ սահմանին արգելապատ/պարսպի կառուցման ֆինանսավորման համար»,- ասել է Գրեմը: Ներկայացուցիչների պալատում մի շարք հանրապետականներ նույնպես գտնում են, որ նախագահն արտակարգ դրության ռեժիմ կհայտարարի:

Հունվարի 10-ին Թրամփը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ կմտցնի, եթե իրեն չհաջողվի համաձայնության գալ դեմոկրատների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս