
Արթուր Պետրոսյանը «Լոռի»-ն մեծ ներուժով թիմ է համարում

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեծ ներուժ է տեսնում թիմում:
«Հայաստան ժամանեցի բանակցելու համար «Լոռի»-ի ղեկավարի հետ: Լավ տպավորություն ստացա Գևորգյանից և համաձայնեցի: Թիմին շատ թե քիչ ծանոթ էի` Հայաստանի առաջնությանը հետևելու արդյունքում: «Լոռի»-ն մեծ ներուժ ունեցող թիմ է: Ինձ համար շատ հետաքրքրիր կլինի այս ակումբում աշխատելը»,-ասել է Պետրոսյանը:
Մասնագետի խոսքով` թիմում նոր համալրումներ կլինեն, իսկ առայժմ փորձաշրջան են անցնում մի քանի հայ ֆուտբոլիստներ:
Պետրոսյանը «Լոռի»-ի հետ մարզչական աշխատանքը մեկնարկը կտա Վանաձորում, իսկ հունվարի 23-ից Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հավաք կանցկանցի: Այնուհետև թիմը հավաք կունենա նաև Անթալիայում: