Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներկայում արտակարգ իրադրության ռեժիմ մտցնել երկրում ու սպասում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ԱՄՆ կոնգրեսի կողմից միջոցների հատկացման վերաբերյալ որոշման ընդունմանը:
Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում հունվարի 12-ին պայթյուն է որոտացել:
168.am-ին հայտնի դարձավ, որ Հանրապետության տարբեր հիվանդանոցների թվով 800-ից ավելի բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել, որով իրենց բացասական վերաբերմունքն են հայտնում Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման լուրին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ Փաշինյանի իշխանությունը երջանիկ եւ հպարտ կեցվածքով թոզ է փչում ժողովրդի աչքերին` փորձելով քողարկել իրական գնաճի տեմպերը, տնտեսական անկումը, գազի թանկացման բացասական հետեւանքները, մարտահրավերները գնալով ավելանում են:
Որոշ լրատվամիջոցներ տեղադրել են նյութեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասին․ այդ առիթով հարկ եմ համարում հայտարարել․
ՀՀ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը հունվարին կայցելի Մոսկվա:
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները հաջող արդյունք ենք գրանցել միջազգային մրցաշարում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը:
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանա ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին և հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30 սահմաններում։ Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց։
ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանում գողության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է:
Ամենայն հավանականությամբ մեկ ամսից մշակված-պատրաստ կլինի կառավարության որոշման մի նախագիծ, որը կվերաբերի Երեւանի մետրոյի զարգացման նոր սխեմային ու նոր կայարանի կառուցմանը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մեկնաբանել է քաղաքի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստը՝ նշելով, որ կատարվածը անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե իրենց հարցումը, թե քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել տարեվերջին, պատասխան չստանա, պատրաստվում են գնալ մինչև վերջ:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը շատ է սիրում ձեռքը սեղանին խփել ու հայտարարել, որ որեւէ հանցագործ համայնքապետի թույլ չի տալու պաշտոնավարել, բայց իրականում բոլորը համոզվել են, որ նա կամազուրկ եւ որոշումներ կայացնելու անընդունակ մարդ է:
Մինչ էջմիածինցիները հանրահավաքներ են կազմակերպում եւ պահանջում արդարադատության իրականացում Էջմիածնում եւ հարակից գյուղերում 20 տարի ճորտատիրություն հաստատած Մանվել Գրիգորյանի նկատմամբ, վերջինս մեկնել է Արցախ:
Մինչեւ փետրվարի վերջ, հնարավոր է, գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանային անցակետերը:
Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 11-ին, ժամը 15:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 209 շենքի տանիքի կոնստրուկցիոն տարրերը (մոտ 6 մ) պոկվել են և կախվել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ձերբակալություններ՝ Մարտակերտ քաղաքում կատարված վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավորները հունվարի 10-ին՝ մանդատները ստանալու օրը, հավաքվել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճում և փակ քննարկում էին անցկացրել, որին մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հունվարի 12-ին, ժամը 05:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (երիտասարդ տղամարդ) սպառնում է ինքնասպան լինել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 12-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: