Սլովակիայում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին

Սլովակիայի հյուսիս-արեւմուտքի Չադցա բնակավայրի մերձակայքում հունվարի 10-ի երեկոյան մարդատար գնացքը բախվել է բեռնատարին, ինչի հետեւանքով գնացքի վագոնները դուրս են ընկել ռելսերից: Այդ մասին հայտնել է Սլովակիայի հրշեջ ծառայության եւ փարկարարների ծառայության միացյալ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Կատարինա Կրիժանովան:

«Մերձքաղաքային մարդատար գնացքը Չադցայի մերձակա երկաթուղային գծանցում բախվել է մեծաբեռնատար ավտոմեքենային,- Կրիժանովայի խոսքը մեջբերում է Սլովակիայի ռադիոն:- Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել գնացքի 70 ուղեւորներից վեցը եւ բեռնատարի վարորդը: Բախումից երկաթուղային շարժակազմը դուրս է ընկել ռելսերից: Վագոնները կողարջվել են»:

Արտակարգ պատահարի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներ, փրկարարներ, հրշեջներ եւ ոստիկանությունը: Բժիշկները զննում են տուժածներին եւ ուղարկում հիվանդանոցներ: Վթարի վայրում դադարեցվել է երկաթուղային եւ ավտոմոբիլային երթեւեկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031