
Կարիբյան ծովում շուրջ 300 մարդ է աղեստամոքսային վիրուսով վարակվել հանրանավում. Daily Express

Խոշորագույն ճամփորդանավերից մեկի ուղեւորները չեն կարողանում հեռանալ նավից նորովիրուսի պատճառով: Այդ մասին հայտնել է Daily Express-ը:
Oasis of the Seas կոչվող նավը, որը պատկանում է Royal Carribean ընկերությանը, կառանվել է Ճամայկայի Ֆալմուտ նավահանգստում: Հանրանավի շուրջ 300 ուղեւորների մոտ աղեստամոքսային տրակտի հիվանդություն է հայտնաբերվել: Ընդամենը նավում կա մոտավորապես ինը հազար մարդ:
Բժիշկները նրանց արգելել են հեռանալ նավից: Ինչպես հայտարարել է ծովային ճամփորդություն իրականացնող ընկերության ներկայացուցիչը, բժիշկները տուժածներին օգնություն են ցույց տալիս նավում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: