
Կատարը մեկ միլիարդ դոլար կտրամադրի Իրաքի վերականգնմանը

Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին Իրաքի նախագահ Բարխամ Սալեհի հետ կայացած բանակցություններում հավաստել Իրաքի ենթակառուցվածքի վերականգնման գործում մեկ միլիարդ դոլար ներդնելու պատրաստակամությունը: Այդ մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական գրասենյակը:
Իրաքի նախագահը հունվարի 9-ից պաշտոնական այցով գտնվում է Կատարում: Սալեհը Դոհա է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ բանակցություններից հետո, որը հունվարի 13-ին նույնպես կայցելի Կատար՝ մասնակցելու ռազմավարական երկխոսության խորհրդաժողովին:
«Բանակցությունների ընթացքում Կատարը հայտարարեց Իրաքի ենթակառուցվածքային նախագծերում եւ վերականգնման գործում մեկ միլիարդ դոլարի չափով վարկերի ու ներդրումների փաթեթի մասին»,- ասված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նավարկություն հաստատել Կատարի Համադա եւ Իրաքի Ոմմ Քասր նավահանգիստների միջեւ՝ նպատակ ունենալով տնտեսական ու առեւտրական հարաբերությունների զարգացումը: Սալեհը Ալ Թանիին հրավիրել է այց կատարել Իրաք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: