Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:
Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը չհայտարարված այց է կատարել ՊՆ կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչիկների ընդունման, վիճակահանության և բուժզննության կազմակերպման, մանդատային հանձանաժողովի աշխատանքներին, զրուցել զորակոչիկների և ծնողների հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում այցելել են Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի։
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են երկու տղամարդ զրուցելով բարձրանում ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետևից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից՝ ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացել է հունվարի 16-ին Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը չի պատասխանում իր հոր հասցեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի մեղադրանքներին:
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Ավստրալիայի բաց առաջնությունից դուրս թողեց գործող չեմպիոնին:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներողություն եմ խնդրում ուղիղ եթերի տեխնիկական թերության համար: Մի ուղիղ եթեր պարտք եմ՝ կառավարության կառուցվածքի մասին: Լավ եղեք:)»:
Մ. Ենոքյանին ներում շնորհելու դեմ ստորագրահավաք էր կազմակերպվել, որին միացել են տարբեր հիվանդանոցների բժիշկներ, այդ թվում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը:
ԱԺ-ին Կենտրոնական բանկի հաշվետվողականությունը պետք է բարձրանա տարբեր մեխանիզմների միջոցով: Դրա համար ԱԺ-ն ունի լիազորություններ: Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտարարեց հայտնեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարուհի Բաթոյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձի ինքնությունը։
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին հաղթել է ընկերական խաղում:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկանցի հաջորդ ամսին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերվել է 44-ամյա Սամվել Հ.-ն:
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հունվարի 17-ին եռօրյա ազգային սուգ է հայտարարել Բոգոտայում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին:
25 ավտոմեքենա է բախվել «Արեւելք-Արեւմուտք» կենտրոնական ավտոմայրուղու Գորի-Իգոեթի տեղամասում, ինչի հետեւանքով տուժել է վեց մարդ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարությունը երկրում բյուջետային ճգնաժամի պատճառով արձակուրդ ուղարկված իր աշխատակիցներին հորդորել է հաջորդ շաբաթ վերադառնալ աշխատանքի:
ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկատվություն էինք տարածել սույն թվականի հունվարի 11-ին ժամը 01:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և ձերբակալումների վերաբերյալ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն սկսել է խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկել Եվրամիությանն անդամակցության շուրջը կրկնական հանրաքվեի անցկացման հնարավորությունը, սակայն կաբինետի առաջարկած սխեման չի բավարարել ընդդիմությանը:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել խորհրդանշական նախաձեռնությամբ: Բուզանդի փողոցի՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներից հետո երթևեկելի մասին և ավտոկայանտեղիին անմիջապես հարող ծառերը չվնասելու համար տեղադրվել են հատուկ «կանաչ» նշաններ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղարկել է ամերիկյան պատվիրակության ուղեւորությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ):
ՀՀ ազգային ժողովում շարունակվում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումները: Օրակարգում է 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Հաճախ եմ լսել, որ շատ սխալ եմ վարվում, որ շատ բան կկորցնեմ, ասում են՝ «Այնպես չէ, որ ոչ ոք չի նկատում, թե ինչ է կատարվում, բայց խելացի մարդիկ լռում են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի նիստը սովորականից երկար տեւեց։ Ժամը 18։00-ին մի քանի րոպե շուտ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկուկես ժամով երկարաձգել աշխատանքները։
«Իրավունք» թերթը գրում է. «Այն, ինչի դեմ պայքարում էին վաղեմի ընդդիմադիր մերօրյա իշխանավորները, այսօր, կարծես, մոռացել են և ընդունել չինովնիկի կեցվածք:
Հունվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: