
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հորդորել է իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարությունը երկրում բյուջետային ճգնաժամի պատճառով արձակուրդ ուղարկված իր աշխատակիցներին հորդորել է հաջորդ շաբաթ վերադառնալ աշխատանքի: Ինչպես ասված է պետքարտուղարի տեղակալի պարտականությունները կատարող Բիլ Թոդի հայտարարության մեջ, գերատեսչությունը միջոցներ է ձեռնարկել ֆեդերալ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցման պայմաններում աշխատավարձ վճարելու իր աշխատակիցներին:
«Չափազանց կարեւոր է, որ Պետդեպարտամենտը կատարի իր առաքելությունը, լինելով այն գերատեսչությունը, որը պատասխանատու է ազգային անվտանգության համար»,- Թոդի հայտարարությունից մեջբերել է արել Reuters գործակալությունը: Դեկտեմբերի 22-ից դաշնային կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով:
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետականներին ու դեմոկրատներին չի հաջողվել համաձայնեցնել բյուջեի պարամետրերը, որում Թրամփը եւ նրա կուսակիցները վերջնագրի ձեւով ցանկանում են միջոցներ ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար: Դեմոկրատները հայտարարում են, որ հավանություն չեն տա դրա համար դաշնային գանձարանից փող հատկացնելուն: Հանրապետական Թրամփի վարչակազմը պահանջում է այդ նպատակով հատկացնել 5,7 մլրդ դոլար, հաղորդել Էէ ՏԱՍՍ-ը: