Ավարտվեց շախմատի տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց տարածաշրջանի ամենախոշոր պատանեկան մրցաշարը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը:
Մրցաշարի շրջանակում անցկացվեցին 6 պատանեկան մրցաշարեր, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցեցին 650 պատանի շախմատիստներ։ Կայացավ նաև մեկ շրջանային մրցաշար, որին մասնակցում էին 4 երկրի 10 շախմատիստ՝ այդ թվում 3 գրոսմայստեր:
Շրջանային մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտի Սիչովը: Հայաստանի ներկայացուցիչներից հաջող հանդես եկավ պատանի շախմատիստ Արթուր Դավթյանը, ով վաստակեց 5.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը՝ լրացնելով միջազգային վարպետի նորման:
Լավագույն եռյակը եզրափակեց Վրաստանի հնգակի չեմպիոն Զուրաբ Ստուրուան: