Բաժիններ՝

Ռուսական կողմում կա կուտակված  137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս

Հունվարի 18-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Լանջիկ-Մաստարա և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:

Լանջիկ-Մաստարա, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված  137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս