Կոլումբիայում եռօրյա սուգ է հայտարարվել Բոգոտայում ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հունվարի 17-ին եռօրյա ազգային սուգ է հայտարարել Բոգոտայում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին նա հայտարարել է ազգին հղած ուղերձում։
«Ահաբեկչական գործողության պահից մենք ամբողջ անհրաժեշտ օգնությունն են ցույց տալիս զոհվածների ընտանիքներին, նրանց բոլորին ես մշտապես հղում եմ իմ սերը, իմ շնորհակալության զգացումը: Եվ նրանց պատվին մենք եռօրյա ազգային սուգ ենք հայտարարում»,- նշել է Դուկեն: Հունվարի 17-ի առավոտյան պայթանյութով լցված ավտոմոբիլը մխրճվել է Կոլումբիայի Ազգային ոստիկանական ակադեմիայի շենքի պատի մեջ:
Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 21 մարդ, եւս 68 հոգի վիրավորվել է: Երկրի գլխավոր դատախազ Նեստոր Ումբերտո Մարտինեսն, ամփոփելով անվտանգության խորհրդի նստի արդյունքները, հայտարարել է, որ հանցագործի անունը Խոսե Ալդեմար Ռոխաս Ռոդրիգես է։ Ներկայում իշխանությունները պարզում են, թե նա կապված է եղել արդյոք ապստամբական խմբավորումների կամ այլ հանցավոր կազմակերպությունների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: