Դավիթ Մանուկյանը հրաժարվեց պատասխանել իր հոր՝ Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը չի պատասխանում իր հոր հասցեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի մեղադրանքներին:

Այսօր ԱԺ-ում լրագրողները փորձեցին նրանից մեկնաբանություն ստանալ, սակայն Մանուկյանը հրաժարվեց:

«Ոչ մի հարցի չեմ պատասխանելու ընդհանրապես»,- ասաց նա՝ մերժելով ասել, թե դիմելու է արդյոք դատարան:

Հիշեցնենք, որ Ա.Բաբաջանյանը հայտարարել է, որ Ուկրաինայում Անդրանիկ Մանուկյանը տարիներ շարունակ զբաղված է եղել դիվանագիտական պետհամարանիշներ վաճառելով և Ռուսաստանի շահերն առաջ մղելով, որ նա գործարար է, ոչ թե դիվանագետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031