Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հունվարի 17-ին հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին։
«Ես ակնկալում եմ սերտ աշխատանք` ինչպես հանձնաժողովի ներսում պատգամավորների միջև, այնպես էլ՝ շատ սերտ համագործակցություն հատկապես ընդդիմադիր պատգամավորների միջև»:
Թե ի՞նչ է փոխվել 2018-ի ապրիլ-մայիսից հետո, որ քաղաքացիներն այլևս լիազորություն չունեն ճանապարհ փակելու, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «168 Ժամի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել: Նա հորդորեց հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կպահպանի իր պաշտոնը նաև հաջորդ մրցաշրջանում:
Իսրայելի Թել Ավիվ քաղաքը պատրաստվում է ռեկորդային թվով զբոսաշրջիկներ ընդունել «Եվրատեսիլի» ընթացքում, որը տեղի կունենա 2019 թվականի մայիսի 14-ից մինչեւ 19-ը:
2019 թվականի հունվարի 1-ից սուր շնչառական վարակներով հոսպիտալացված անձանց 96 տոկոսը մինչև 4 տարեկան երեխաներ են:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը Ազգային ժողովի նստաշրջանում իր ելույթի ընթացքում անդրադարձավ տնտեսության ընդհանուր վիճակին և հեռանկարներին:
ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված երկու ավտոմեքենա կամրացվի ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանին:
Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենաների քանակը զգալիորեն կրճատվելու է: Մինչ այս ԱԺ-ն ուներ 83 ծառայողական ավտոմեքենա, որոնցից օգտվում էին ԱԺ նախագահն ու 2 փոխնախագահները, 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմը:
«Ես ուզում եմ իմ ելույթն անվանել այսպես՝ Մարդու իրավունքների վիճակը հետհեղափոխական Հայաստանում։ Երբ բոլորն ուրախ են եղել, նաև ես, բայց մարդու իրավունքների խնդիրներ ունենք, բայց խոսողներ չկան»:
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու համար:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն կարծում է, որ պաշտպան Ռաֆայել Մարկեսը շատ ավելի ուժեղ է, քան Ժերարդ Պիկեն:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքական նշանակության շուրջ հայաստանյան քննարկումների ֆոնին Հայաստանը եվրոպական նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն է ստանում:
Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է հակահրթիռային պաշտպանության համակարգերի ուժեղացման հնարավորություններն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
Տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը բոլորի ուսերին է. Բաբկեն Թունյան. 1in.am
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով գումարի հափշտակության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել բանկի նախկին աշխատակցին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ պայմանագրի վավերացման ձգձգման հարցում խնդիր չի տեսնում՝ առավել կարևորելով դրա արդեն ստորագրված լինելը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե ԵՄ անդամ երկրներն այս տարի դժվար թե հասցնեն վավերացնել ՀՀ-ԵՄ պայմանագիրը, Զոլյանը նշեց, որ դա ուղղակի գործընթաց է, որը բավական երկարատև է, որոշ երկրներ արդեն վավերացրել են, որոշ երկրներ՝ դեռ ոչ
Վալիացի ֆուտբոլիստը կարող է ստիպված լինել հեռանալ Իսպանիայից քաղաքականության պատճառով:
ԵՊՀ ՈւԽ նախագահությունը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։
Հունվարի 17-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 17-ին հանդիպելէ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար։
«Այսօր էլ գյուղատնտեսության ոլորտում պատահական մարդիկ են եկել, ցույց են տալիս, որ մտահոգ են երկրի մասին, իսկ գյուղացիները դեռ սպասում են, որ իրավիճակը կփոխվի, կլավանա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարարությունից ազատման հրաման չի ստացել և չի հեռանա թատրոնի շենքից, քանի դեռ առկա չէ համապատասխան փաստաթուղթը:
Դորտմունդ-Մյունխեն երթուղով աստղերի միգրացիան ավարտվեց:
Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունվարի 17-ին հանդիպել է ԱՄՆ-ում գործող Մարտիրոս Սարյան ստեղագործական միության տնօրեն Աշոտ Գեղամյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով գումարի հափշտակության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել բանկի նախկին աշխատակցին:
Վերջին շրջանում մի շարք երկրներում տեղի են ունեցել դժբախտ պատահարներ և արտակարգ դեպքեր, որոնց պատճառը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է բնական գազից անվտանգ օգտվելու կանոնների, գազասպառման համակարգերի շահագործման պայմանների խախտումը: Մասնավորապես, նման դեպքեր՝ բազմաթիվ մարդկային զոհերով, գրանցվել են Ռուսաստանի Մագնիտոգորսկ և Շախտի քաղաքներում, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: