Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա հունվարի 21-25-ը: Հունվարի 21-ին կայանալիք նիստի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցն է:
«Դեղին բաճկոնների» հերթական ակցիայի պատճառով շաբաթ օրը Ֆրանսիայի ամբողջ տարածքում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել:
Նրանք գտնում են, որ թուրինցիներին օգնել են:
ՄԻԵԴ-ը պետությունների նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառում միայն այն դեպքերում, երբ գործին վերաբերող ամբողջ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում գալիս է եզրահանգման այն մասին, որ նման միջոցներ չձեռնարկելու պարագայում Դիմողին կպատճառվի իրական և անդառնալի վնաս։
Հունվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։
Իմ պաշտոնավարման ընթացքում սուբվենցիոն և հրատապ ծրագրերով մարզում իրականացրել ենք 33 ծրագրեր, այդ թվում՝ համայնքային ճանապարհների բարեկարգում, բազմաթիվ մանկապարտեզների նորոգում, ջեռուցում, դպրոցների տանիքների վերականգնում, փողոցային լուսավորության անցկացում, ասֆալտապատում, ջրահեռացման համակարգերի անցկացում, բոլոր ենթակա կառույցներում կոռուպցիայի ի սպառ բացառում, որի արդյունքում գոյացած միջոցներով դեռ լուծելու ենք բազմաթիվ խնդիրներ։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում ի դեմս իրենց խմբակցության և «Լուսավոր Հայաստանի», տեսնում է հզոր ընդդիմություն: Նրա խոսքով՝ իշխանության խոստումների չիրագործման դեպքում պատրաստվում են կիրառել խորհրդարանի վերահսկողական բոլոր գործառույթները:
«Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջին՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդ՝ հայ եմ». հենց այսպես էր իր մասին խոսում նա, ով իր կյանքը չխնայեց Թուրքիայում առկա տաբուների վերացման ու առավել առողջ հասարակություն ստեղծելու ճանապարհին:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հունվարի 18-ին ընդունեց տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադրամիջոցների միության, հասարակական կազմակերպությունների և մեքենաներ ներկրող ընկերությունների ներկայացուցիչների։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հունվարի 18-ին հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մնում է լուրջ մրցակից, չնայած այն բոլոր դժվարություններին, որ ունեցել է անգլիական թիմն այս մրցաշրջանում:
Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Կաբորեն հունվարի 18-ին ընդունել է կառավարության հրաժարականը:
«Որքանով հասցրել եմ հետևել իրանական լրատվական դաշտին, որևէ արձագանք չի եղել՝ կապված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարության հետ։ Սակայն նման թեմաներն աննկատ չեն մնա և ինչ-որ կերպ արձագանք կստանան»։
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարն Ավստրալիայի բաց առաջնությունում:
Աշոտ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ:
Հունվարի 18-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ժամը 12.30-ի սահմաններում, «Գոգդաղ» սարամասում շրջայցի ընթացքում լսել են կրակոցի ձայներ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Կռացիր ղեկավարության առջև, և քո տունը կարգին վիճակում կլինի, քո վարձը քեզ կբավարարի, քանզի վատ են գնում նրանց գործերը, ովքեր հակաճառում են ղեկավարներին, սակայն հեշտ է ապրելը, երբ նրանք քեզ բարեհաճ են»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչական շտաբ Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ գետևել է «Լեգանես» թիմի մարզմանը:
Թեպետ քաղաքական դիրքավորման տեսակետից այս շաբաթից սկսված իմ և կուսակցական գործընկերներիս քաղաքական գործունեությունը արտախորհրդարանական է, այնուհանդերձ երկրի քաղաքական օրակարգի առաջնահերթությունների ձևավորման տեսակետից ինձ հաջողվեց հետևյալը՝
Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը և կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Ձերդ գերազանցություն,
Ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը»(TAMP), որը մեկնարկել էր 2013 թվականից: Ծրագրի արդյունքների ներկայացման ժամանակ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծել է, որ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ:
Դեկտեմբերի 25-ից 27-ը Էջմիածնի Չարենցի փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն էր կատարվել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր նախարարներ նշանակելու և վերանշանակելու մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջին շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների հանդիպումները, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում, դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի համար:
2019թ․ ռուս–թուրքական հարաբերությունների առանցքային թեմաներից մեկը կլինի վիզային ռեժիմի փոխադարձ չեղարկումը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեթ Սամսարը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: