Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին:
Ռումինիան ԵՄ-ում իր նախագահության շրջանակում կցանկանար քաղաքական հռչակագիր ընդունել «Արեւելյան գործընկերության» հեռանկարների վերաբերյալ եւ որոշել զարգացման կոնկրետ նախագծերը:
Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին բազմաբնույթ հանդիպումներ է ունենում: Նա որպես բանախոս՝ հանդես է գալու «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմ Արմենիա»-ի հետ գազի ներքին սակագները պահպանելու հարցում:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևելով վերջին երկու օրերի ամենահաճախ քննարկվող թեմաներին, ուզում եմ անել մի քանի դիտարկում։ Զարմանալիորեն ամենաքննարկվածը դա մարզպետերի, այսպես կոչված, «շռայլ» պարգևավճարներն էին։ Եվ այս համատեքստում մեզ որոշները համեմատում են նախկինների հետ, թե իբր տեսեք, սրանք նրանցից առանձնապես չեն էլ տարբերվում։
ՀՀ միգրացիոն ծառայությունը հաստատեց Նիդեռլանդներից 8, 5, 3 տարեկան երեխաներ ունեցող Գրիգորյանների ընտանիքի արտաքսվելու մասին տեղեկությունը:
«Մարդու իրավունքները շատ կարևոր են այն առումով, որ ամեն անգամ խոսքը գնում է կոնկրետ մարդու, կոնկրետ իրավիճակի, կոնկրետ դեպքի մասին։ Ի՞նչ վիճակագրական հղումներ են անում, ես դա չեմ հասկանում»։
Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության պլանային վարժանքներ են սկսվել:
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամասվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի: Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կասեցրել է Ազգային ժողոբվի պատգամավորի մանդատ ստացած փաստաբանների արտոնագրերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
«Ղեկավար չունենք, իսկ եթե ղեկավար չունենք, ի՞նչ խոսք կարող է լինել արտաքին հարաբերությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը Դավոս է գնացել, սպասեք, մի երկու թշնամու հետ կվերադառնա։ Այլ բան չեմ ասի»,- եզրափակեց Գ. Եղիազարյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկին:
Թբիլիսիում եվրոպական հինգ երկրների դեսպաններ ցանկանում են Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հետ քննարկել քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ Վրաստանի քաղաքացիներից ստացվող խնդրագրերի հետ կապված իրադրությունը, որոնց թիվը շարունակ աճում է։
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Տու-22Մ3 ռմբակոծիչն աղետի է ենթարկվել Ռուսաստանի Մուրմանսկի մարզի ռազմական օդաթռիչքարանում վայրէջք կատարելիս:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
«Այս ամենի հետ կապված էլ՝ «Չալոյի բալեքը» գրում են, թե՝ բա ի՞նչ անենք, նախկինների նման կաշառք վերցնե՞նք, մի բան էլ հասարակության վրա են մուննաթ գալիս։ Բա այն երեխան, այն «40 հազար հեկտարանոց» տղան՝ Արարատի մարզպետը»։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 570,57 միլիոն եվրոյով տուգանել է Mastercard վճարային համակարգին Եվրամիության անկանխիկ վճարումների շուկայում գերիշխող դիրքի չարաշահման պատճառով:
Փարիզի քաղաքապետարանը գործի է դրել «Խիստ ցուրտ» պլանը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում ցածր ջերմաստիճանի եւ ձյան տեղումների պատճառով։
Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայի Մի-8ՄՏՇ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուները պարզ ու բարդ նավավարման բաղադրիչների մշակմանն են ձեռնամուխ եղել բարձրլեռնային տեղանքի ձմեռային պայմաններում:
«Հայտնի ձայնագրություններից պարզ երևում է, որ ամենի ինչի հետևում մեկ մարդ է կանգնած՝ Նիկոլ Փաշինյանը։
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ:
«Աերոֆլոտի» SU1515 Սուրգուտ-Մոսկվա չվերթը, որն ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով փոխել է երթուղին, հունվարի 22-ին վայրէջք է կատարել Խանտի-Մանսիյսկի օդանավակայանում:
Իսրայելացի զինվորականներն ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ համատեղ հունվարի 22-ին անցկացրել են հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկում:
Հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։ Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային կազմակերպության մասնաճյուղ և դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 21-ին հանդիպել է ՀՀ-ում Բենինի Հանրապետության (ԲՀ) արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկիի (Noukpo Clément Kiki) հետ (նստավայրը՝ Մոսկվա):