Պայմանագրում նաեւ խոսվում է այն մասին, որ Գերմանիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի թեկնածության ընդունումը «ֆրանս-գերմանական դիվանագիտության գերակայությունն է։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 22-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար Գուլշարա Աբդիկալիկովան հանդիպում է ունեցել Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են:
Հունվարի 22-ի ցերեկը, 23-ից 27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ:
«Եվրոպական դատարանը դիտարկում է իր հայցն ընդդեմ Ադրբեջանի»,- հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակ, դադարեցված է Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսված ձյան առատ տեղումների պետճառով։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կինը՝ Անուկի Արեշիձեն, գտնում է, որ պատվաստումներ ստանալը պարտադիր է։
Եգիպտոսի զինվորականներն ու ոստիկանությունը Սինայի թերակղզում իրականացված մի շարք հատուկ գործողությունների ընթացքում 59 ծայրահեղականի են ոչնչացրել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիներն իրենց խնդիրները ներկայացնող տեսանյութ են տեղադրել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանք դժգոհում էին՝ ասելով, որ 25 կգ ապրանք ունեն, բայց չեն կարողանում հատել սահմանը:
Ռուսաստանը կարողացավ ԱՄՆ-ին հաղթել այն սցենարով, որը նախորդ տարիներին անհնարին էր թվում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին կմասնակցեն տեսակամրջի ձեւաչափով, չնայած ավելի վաղ արված այն հայտարարություններին, որ ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել ՀՏՀ-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում նախատեսված է նրա ելույթը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց:
Ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումները կարելի է ներկայացնել Յունիբանկ մինչև այս տարվա ապրիլի 1-ը:
ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բավարարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը .Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկին (նստավայրը՝ ք.Մոսկվա):
Լենա Նազարյանը դժգոհ է ԱԺ–ի տրամադրած բազմոցից և կփոխի այն. news.am
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ։
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:
Բրիտանական թերթերը շարունակում են քննարկել Brexit-ը:
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Փաշինյանը Ցյուրիխում հանդես եկավ հերթական ելութով, որն առաջին հայացքից ականջահաճո է, բայց իրականում` հակասական։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։
Իրաքցի գիտնական Սուլեյման ալ Աֆարին, որն աշխատում էր հանրապետության արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարարությունում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն օգնել է քիմիական զենք ստեղծել, երբ զինյալները 2014 թվականին գրավել են նրա հայրենի Մոսուլ քաղաքը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ խմբակցության նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել են նաև հանրային արձագանք ունեցող երկու օրենքի նախագծեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմիների ընտրության նախապատրաստական աշխատանքների և իրենց թեկնածուին որոշելու համար Սամսունում գտնվող Ռեջեփ Թայիփ էրդողանին երիտասարդ մի բժիշկ անսովոր մի խնդրանքով է դիմել։
Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։
Հունվարի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)։ Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։