«Տո ողորմելիներ, 800 հազար սոված մարդ կա Հայաստանում, գլխներիդ կպնի այդ գումարները». Գուրգեն Եղիազարյանը՝ մարզպետների պարգևատրումների մասին

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանին զարմացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի բացատրությունը մարզպետների պարգևատրման վերաբերյալ։

«Ըստ նրա, այդ ամենը տեղավորվում է մարզպետների իրավունքների մեջ, տո ողորմելիներ, 800 հազար սոված մարդ կա Հայաստանում, գլխներիդ կպնի այդ գումարները, տակից դուրս չգաք։ Սա՝ այն դեպքում, երբ ամբողջ Հայաստանում ցուցակագրված մարդիկ կան հացի համար, իսկ նախարարը բացատրում է, թե Նոր տարի էր գալիս, դրա համար էլ մարդիկ իրենց պարգևատրել են, սա ի՞նչ մոտեցում է»,- ասաց Գ. Եղիազարյանը։
Ըստ նրա, մարզպետներն իրենք իրենց պարգևատրել են, որպեսզի հասարակ քաղաքացիները մտածեն, որ, օրինակ՝ Սյունիքի մարզպետն ինքն իրեն պարգևատրել է, որպեսզի Նոր տարի անի։

«Այս ամենի հետ կապված էլ՝ «Չալոյի բալեքը» գրում են, թե՝ բա ի՞նչ անենք, նախկինների նման կաշառք վերցնե՞նք, մի բան էլ հասարակության վրա են մուննաթ գալիս։ Բա այն երեխան, այն «40 հազար հեկտարանոց» տղան՝ Արարատի մարզպետը։

Ամբողջ Արարատի մարզը նրա ձեռքին կրակն է ընկել, բայց ձայն չեն հանում, ասում են՝ սպասեք, ձայն չհանենք, որովհետև կարող են ասել, թե հեղափոխականներ ենք։ Հիմա նստել սպասում ենք, թե մարզպետի տրամաբանությունն ինչքան կաշխատի։ Այն բանից հետո, որ մարզպետն արտաբերեց «40 հազար հեկտարը», Նիկոլ Փաշինյանը նրան պետք է ասեր՝ տղա ջան, գնա տուն, կպարապես՝ կգաս, բայց չարեց»,- շեշտեց Գ. Եղիազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031